Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ երեկ առավոտյան ոչ մեծ քաղաքներից մեկում մի խումբ մարդիկ սառը զենքով սկսել են հարձակվել ոստիկանական տեղամասերի, տեղի վարչական շենքի ու շինհրապարակի վրա:
Հարձակվողներն այրել են մի քանի ոստիկանական մեքենա:
Հարձակման հետևանքով սպանվել են իրավապահ մարմինների 9 աշխատակից, 8 քաղաքացիական անձ:
Ոստիկանությունը հարձակվողների դեմ կիրառել է հրազենային զինատեսակներ, ինչից հետո ոչնչացվել են նվազագույնը 10 հարձակվողներ:
Ներկայում աշխատանքներ են ընթանում դեպքի վայրից փախուստի դիմածներին հայտնաբերելու ուղղությամբ: Անկարգությունների պատճառը չի հաղորդվում:










































