Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյան, դեմ չէ, որ ամուսինը ֆուտբոլիստի կարիերայից հետո սկսի նկարահանվել կինոյում:
Spice Girls-ի նախկին մասնակիցը վստահ է, որ իր ամուսինը հաջողությամբ կկատարի 007 գործակալի դերը ու կփոխարինի Դենիել Քրեյգին:
Ինչպես գրում է բրիտանական Sun տաբլոիդը, անձամբ Դևիդը չի կիսում կնոջ վստահությունը: Նա համատեղ հարցազրույցում ասել է. «Ես դերասան ընկերներ ունեմ, օրինակ ՝ Թոմ Քրուզն իմ ընկերն է: Սակայն ես չեմ պլանավորում դառնալ դերասան: Չեմ կարծում, թե դա ինձ մոտ լավ կստացվի»: Ի դեպ, Վիկտորյան չի համաձայնել ամուսնու հետ: «Կարծում եմ՝ դու լավ դերասան կդառնայիր»,- դիմել է նա ամուսնուն:
Վիկտորյայի կարծիքով՝ Բեքհեմը պետք է մարմնավորի Ջեյմս Բոնդին, քանի որ վերջինս առավել շատ է համապատասխանում այդ դերին:
2013թ. մայիսին Դևիդը հայտարարեց ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին:









































