Wednesday, 15 07 2026
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Արաբական գարունը վերածվում է տարածաշրջանային ձմռան. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Իրավիճակը Մերձավոր Արևելքում» զեկույցի շուրջ:

Ստորև ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Նախ և առաջ` ցանկանում եմ շնորհավորել զեկուցողին, օբյեկտիվ և հավասարակշռված զեկույցի համար: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները տագնապալի ազդանշան են մեզ ուղարկում: Դա ազդանշան է առ այն, որ Արաբական գարունը վերածվում է տարածաշրջանային ձմռան, որն էլ իր հերթին կարող է դառնալ համաշխարհային ձմեռ: Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի հեղափոխությունները ձախողվել են, չհասնելով իրենց նպատակներին, իսկ հեղափոխությունը Սիրիայում հաջողության է հասել միայն սեփական երկրի և ժողովրդի ոչնչացման հարցում:

Մերձավոր Արևելքում, որտեղ գերիշխում է որոշակի մտածելակերպ անհնար է բաժանարար գիծ տանել զինակիցների միջև: Եթե ալ-Նասրան պայքարում է, այսպես կոչված, չափավոր Ազատ սիրիական բանակի կողքին, ապա սխալ կլինի ենթադրել, որ օգնությունն, որն ուղղված է Ազատ սիրիական բանակին կմնա հենց նրանց ձեռքում: Օգնելով ապստամբներին և հաղթելով ռեժիմը, մենք դուռ կբացենք պատասխան ջարդերի, Ալավիտների և այլ փոքրամասնությունների` քրիստոնյա արաբների, ասորիների, դրուզերի և իհարկե հայերի նկատմամբ իրական ցեղասպանություն իրականացնելու համար:

Իրականում սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության և ազատության: Սունիների պայքարը ոչ կրոնական և երկիրը որպես աշխարհիկ պետություն պահպանող ու փոքրամասնություն կազմող շիաների համայնքի հետ, հիմնական նպատակը մահմեդական խալիֆայություն ստեղծելն է: Եթե Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածման ջատագովներն են, ապա ժողովրդավարության սահմանումը պետք է հիմնովին վերանայվի:

Սաուդյան Արաբիան դաժանորեն ճնշել է շիաների ապստամբությունը հարևան Բահրեյնում, իսկ Թուրքիան իր սեփական ժողովրդի խռովությունը Թաքսիմի հրապարակում: Եվրոպական քաղաքակրթության որոշ միջամտություն են պահանջում: Սակայն միջամտություն հանուն ինչի՞: Եվս մեկ ձախողված հեղափոխությա՞ն: Եվս մեկ տապալված պետության և ցեղասպանությա՞ն, որը մենք չենք կարողանա կանխել ճիշտ այնպես, ինչպես որ հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և թութսիներինը Ռուանդայում և Դարֆուրի սև աֆրիկացիներինը Սուդանում:

Եթե ևս մեկ տարածաշրջանային իշխանություն չեզոքացնելու նպատակին ուղղված արշավը կարդարացնի արդյունքում տեղի ունեցող Մերձավոր Արևելքի ոչ միայն քաղաքական, այլ նաև էթնիկ, կրոնական և մշակութային ողջ քարտեզի փոփոխությունը, ապա մենք, որպես արևմտյան և հրեա-քրիստոնեական մշակույթի կրողներ մեծ խնդիր ունենք մեր երկրների հիմքում ընկած իրողությունների և արժեքների տեսլականի հետ:

Իսկապես, տարածաշրջանը, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, և որտեղ այն հանդիսանում էր գերիշխող քաղաքակրթություն, վերածվում է տարածաշրջանի առանց քրիստոնյաների: Իրաքի հսկայական քրիստոնյա համայնքները, որոնք այդտեղ էին ընդամենը մի տասնյակ տարի առաջ, այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են: Եգիպտոսում ղպտիները և այլ քրիստոնյաները կարծես չեն վայելում իրենց կյանքն հեղափոխությունից հետո, իսկ Սիրիայի փոքրամասնությունները սարսափով նայում են դեպի ապագան, որն անհերքելիորեն կոչնչացնի իրենց համայնքները, իրենց ապրուստը և իրենց կյանքը: Արդյոք շարիաթն ու սուննիների համայնքը այն նոր ժողովրդավարությու՞նն է, որ մենք կցանկանայինք տեսնել Մերձավոր Արևելքում:

Արդյոք մեկ կոնկրետ մեծ համայնքի այսպես կոչված ժողովրդավարությունը այն ժողովրդավարությու՞նն է, որ մենք գիտենք: Հանուն ինչի՞ են կամավորները Աֆղանստանից, Պարսից ծոցի երկրներից, Չեչնիայից պայքարում Սիրիայում: Հանուն ազատության՞: Հանուն բազմազանությա՞ն Հանուն հանդուրժողականության և մարդու իրավունքների՞: Նրանք բոլորը միացել են որոշակի շարժման սև դրոշի ներքո, որն այլևս միայն մի խումբ չէ: Նրանց տեսլականը այն չէ հանուն ինչի մենք պայքարել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ օրս, այն չէ հանուն ինչի մեր հայրերը զոհաբերել են իրենց կյանքը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հանդուրժողականության համար: Ժամանակն է կանգ առնել և անդրադառնալ այս հարցին այսօր, քանի դեռ շատ ուշ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում