Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի (Դերսիմ) նահանգի Օվաջըք շրջանում տեղի է ունեցել պայթյուն:
Պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 9 մարդ: Միջադեպից հետո դեպքի վայր են շտապել շտապօգնության, հրշեջ ծառայությունների աշխատակիցները:












































