Աֆղանստանում ևս մեկ ավստրալիացի զինվորական է զոհվել: Այդ մասին հաղորդել է Ավստրալիայի հրամանատարությունը:
Այդ կերպ, 2001-ից Աֆղանստնում զոհվել է ավստրալացի 40 զինվորական: Զոհվածի անունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա սպանվել է երկրի հարավում՝ գրոհայինների հետ բախման հետևանքով:
Հիմա տարածաշրջանում 1,5 հզ ավստրալիացի զինվորականներ կան, իսկ տարվա վերջում Ավստրալիան մտադիր է բոլոր զինվորականներին դուրս բերել Աֆղանստանից:








































