Saturday, 11 07 2026
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կարևորելով տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետը ողջունել է Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումներին դեսպանության և անձամբ դեսպանի ակտիվ մասնակցությունը, նաև պատրաստակամություն հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցելու նախաձեռնություններին:

«Երևան քաղաքի, ինչպես նաև վարչական շրջանների և ԱՄՆ գործընկեր քաղաքների միջև առկա են ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ առաջիկայում դրանք էլ ավելի կընդլայնվեն ու կամրապնդվեն, և կունենանք հաջողված համագործակցություն քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության և քաղաքապետարանի միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռվեն:

«ԱՄՆ կառավարության, դեսպանության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ և մաղթում նոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանի խնդրանքով անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, գործունեությանը, ինչպես նաև առաջիկա 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի զարգացման ծրագրերին և դրանց հեռանկարներին: Քաղաքապետը ներկայացրել է նաև մայրաքաղաքում ներդրումային միջավայրի համար առկա բարենպաստ պայմաններն ու ընդգծել, որ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանը խոսել է նաև զբոսաշրջության զարգացման, մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերի, Կենդանաբանական այգու վերակառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում