ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում այսօր կառաջադրի իր թեկնածուին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես հինգշաբթի հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, թեկնածուն արդարադատության նախարարության նախկին աշխատակից Ջեյմս Քոմին է:
Նրա թեկնածությունը պետք է համաձայնեցման փուլ անցնի ԱՄՆ Սենատում: Եթե օրենսդիրները հավանություն տան նրա թեկնածությանը, ապա Քոմին այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մյուլերին, որը 12 տարի աշխատելուց հետո աշնանը պատրաստվում է հեռանալ:







































