Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Քաղաքացիներին բարձր տոկոսներով ճնշելը դեմ է մեր սկզբունքներին. «Մելլաթ բանկ»-ի տնօրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին:

«Մելլաթ» բանկի հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիներին ծառայելն է, երկրի տնտեսության զարգացմանը օգնելը, ասում է իրանական բանկի տնօրենը: «Մելլաթ»-ը փորձում է լավագույն պայմաններով վարկեր տրամադրել քաղաքացիներին՝ օգնելով նրանց բիզնեսի զարգացմանը, և ի տարբերություն մի շարք այլ հայաստանյան բանկերի՝ բարձր տոկոսով վարկեր չի տրամադրում մարդկանց:

«Մենք չենք ուզում վարկեր տրամադրել մարդկանց, որ հետո գանք և խլենք նրանց բնակարանները, անշարժ գույքը: Մենք փորձում ենք վստահություն ներշնչել ժողովրդին մեր նկատմամբ»:

Սեյեդ Ղոլամռեզա Մուսավիի խոսքերով՝ Հայաստանում ներդրումներ անելու համար ամենահարմար ոլորտները տրանսպորտային, զբոսաշրջային և ռեստորանային ոլորտներն են, բայց, իհարկե, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Ամեն դեպքում իրանական բանկի տնօրենը տեսնում է ցանկություն Հայաստանի կողմից՝ առևտրա-տնտեսական կապերը Իրանի հետ: Ըստ նրա՝ հատկապես Իրանի նորանշանակ դեսպանը մեծ աշխուժություն է առաջացրել այս հարցում:

«Հայերը և իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ եղբայրներն առաջին հերթին մտածում են իրար օգնելու, ոչ թե շահույթներ ստանալու մասին: Մենք պիտի հետևենք մեր առաքելությանը՝ որպես հարևան երկիր»,- շեշտում է պարոն Մուսավին:

– Պարոն Մուսավի, մեր վերջին զրույցից անցել է ավելի քան 5 ամիս: Այն ժամանակ խոսում էինք այն մասին, թե Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների չեղարկումն ի՞նչ կտա Իրանի տնտեսության զարգացմանը: Ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում, ի՞նչ առաջընթաց կա:

– Պատժամիջոցների վերացումն առաջին հերթին օգնեց մեր բանկին, որպեսզի կարողանանք Իրանի սառեցված գումարները բերել Հայաստան՝ մեր կապիտալը համալրելու համար, և արդեն 10 միլիոն եվրո տեղափոխել ենք Հայաստան, որն ուղղելու ենք կապիտալի համալրմանը: Այժմ մեր բանկի կապիտալը կազմում է 23 միլիարդ դրամ:

Իսկ ինչ վերաբերում պատժամիջոցների վերացման հետևանքներին Իրանի համար, պիտի ասեմ, որ եվրոպական շատ բանկեր մեկնել են Իրան և այնտեղ բանակցություններ են վարել, որպեսզի իրենց ներկայացուցչությունները բացեն Իրանում, ինչպես նաև ավելի սերտ համագործակցություն է սկսվել Իրանի ու Եվրոպայի միջև:
Մեր կապիտալի համալրմամբ մեր բանկի նպատակն է, որպեսզի բարելավվի Հայաստանի տնտեսական վիճակը և տրամադրելով լավ պայմաններով վարկեր՝ օգնենք երկրի տնտեսության զարգացմանը: Ճիշտ է, մեր բանկը նպատակ ունի նաև շահույթ ստանալ և ստանում է շահույթ, բայց մեր հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիներին ծառայելն է և դրա համար մենք փորձում ենք լավագույն պայմաններով վարկեր տրամադրել: Մինչ օրս բանկը չի տրամադրել ոչ խելամիտ պայմաններով վարկեր, ու որքան էլ բանկը կարող էր դրանից մեծ շահույթ ստանալ, մենք չենք գնացել այդ քայլին՝ հաշվի առնելով նաև քաղաքացիների շահերը: Օրինակ, եթե տրամադրում ենք ինչ-որ բիզնես վարկ, մենք հաշվի ենք առնում նաև այն, թե ինչպես է այդ բիզնեսը զարգանալու, քանի՞ հոգի է աշխատելու այդ բիզնեսում, քանի՞սն են կարողանալու ընտանիք պահել մեր վարկի միջոցով:

Այն մարդիկ, որոնք ցանկանում են վարկ վերցնել առողջական խնդիրներ լուծելու համար, ստանում են վարկ ավելի ցածր տոկոսով: Բանկի շահերի հետ մեկտեղ պիտի չմոռանանք նաև ժողովրդի շահի մասին:

– Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներն են ավելի շատ հետաքրքրում «Մելլաթ» բանկին կամ ո՞ր ոլորտներն են, Ձեր կարծիքով, ավելի հեռանկարային ներդրումների համար:

– Աշխատում ենք վարկեր տրամադրել հիմնականում տնտեսության այն ճյուղերին, որոնք իրական արտադրող են կամ ներմուծող: Մենք վարկեր չենք տալիս միջնորդներին կամ միջնորդ կազմակերպություններին: Մենք չենք ուզում վարկեր տրամադրել մարդկանց, որ հետո գանք և խլենք նրանց բնակարանները, անշարժ գույքը: Մենք փորձում ենք վստահություն ներշնչել ժողովրդին մեր նկատմամբ:

Կարծում եմ՝ այս պահին Հայաստանում ամենալավ ու հաջողակ ոլորտները տրանսպորտային, տուրիստական և ռեստորանային ոլորտներն են: Նշեցի տրանսպորտային ոլորտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և ապրանքների տեղաշարժն այդ երկրների միջև ավելի հեշտ է, այդ տեղաշարժի համար պետք են նաև տրանսպորտային ընկերություններ: Կարծում եմ՝ շատ հարմար պահ է, որ տրանսպորտային ընկերություններն այստեղ ներդրումներ անեն, որպեսզի ապրանքը տարբեր երկրներից բերեն այստեղ, փաթեթավորեն և ուղարկեն այլ երկրներ:

Հայաստանը շատ հարմար երկիր է նաև տուրիստական ոլորտում ներդրումներ անելու համար՝ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, լավ եղանակը, մրգերը, տեսարժան վայրերը, և եթե ընկերությունները կարողանան ճիշտ ներդրումներ անել զբոսաշրջության ոլորտում, կարող են հաջողության հասնել: Տարածաշրջանի որևէ այլ երկրում չեք տեսնի այն անվտանգությունը, որ կա Հայաստանում: Զբոսաշրջիկն ապահով է զգում իրեն այստեղ: Տուրիստական, հյուրանոցային բիզնեսները շատ հեռանկարային են Հայաստանում:

Առաջին քայլը, որ արել է մեր բանկը տուրիզմի զարգացման համար, այն էր, որ Հայաստանի կենտրոնական բանկից ստացանք իրավունք իրանական քարտերը Հայաստանում սպասարկելու, և դա օգնում է, որ զբոսաշրջիկները միանգամից դոլար կամ դրամ ստանան Իրանի իրենց հաշիվներից, քանի որ Հայաստանում իրանական արժույթը չի փոխանակվում:

«Մելլաթ» բանկն ամբողջովին ներգրավվա՞ծ է Հայաստանի բանկային ոլորտում, թե՞ առաջ գնալու տեղ կա:

Մենք փորձում ենք ամբողջովին ներգրավվել Հայաստանի բանկային համակարգում, բայց կան գործարքներ, որոնց մեջ չենք մտնում, որքան էլ դա կարող է շահութաբեր լինել բանկի համար: Մենք սկզբունքորեն բարձր տոկոսով, ասենք՝ 24 կամ 30 տոկոսով վարկեր չենք տրամադրում: Մենք գործարքներն անում ենք հիմնականում Իրանի օրենքների սահմաններում և չենք անում այն, ինչ կարող է հակասել Իրանի օրենքներին:

Մեզ համար անընդունելի է բարձր տոկոսներով քաղաքացիներին ճնշելը: Ցանկացած միջոցով շահույթ ստանալը հակասում է մեր սկզբունքներին: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ մենք մտադիր ենք վարկեր տրամադրել ամուսնության համար: Այդ վարկերը տրամադրվելու են ցածր տոկոսով, որպեսզի երիտասարդները կարողանան լուծել իրենց խնդիրները: Առայժմ աշխատում ենք այդ վարկի վրա և շուտով կհրապարակենք մանրամասները: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ինչ-որ կերպ օգնել երիտասարդներին:

Ընդհանրապես մենք միշտ ասել ենք, որ հայերը և իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ եղբայրներն առաջին հերթին մտածում են իրար օգնելու, ոչ թե շահույթներ ստանալու մասին: Մենք պետք է հետևենք մեր առաքելությանը՝ որպես հարևան երկիր: Իհարկե, մեր բանկը բարեգործական կազմակերպություն չէ, և մենք անում ենք այս ամենը՝ հաշվի առնելով նաև բանկի շահերը:

– Իսկ բանկն ինչ-որ խոչընդոտների հանդիպո՞ւմ է Հայաստանում իր գործունեության մեջ:

– Լուրջ խնդիրներ որպես այդպիսին չենք ունենում, բայց ինչպես բոլոր բանկերը, այնպես էլ «Մելլաթ»-ը ունի խնդիրներ՝ կապված դատական գործընթացների ձգձգվելու հետ: Բայց չի եղել նման բան, որ փորձեն հատուկ խնդիրներ առաջացնել մեզ համար՝ որպես իրանական բանկ, և միշտ սերտորեն համագործակցել ենք կենտրոնական բանկի հետ:
– Նկատո՞ւմ եք պատրաստակամություն Հայաստանի կողմից զարգացնելու տնտեսական հարաբերությունները Իրանի հետ:

– Իհարկե, ես տեսնում եմ այն միտումները, որ Հայաստանն ուզում է ավելի ակտիվ առևտրային և տնտեսական կապեր ունենալ Իրանի հետ: Իրանի նոր դեսպանն ավելի մեծ աշխուժություն է մտցրել այդ հարցում: Որքան տեղյակ եմ, դեսպանը երեքից ավելի հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի հետ, և նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել, որպեսզի բարելավվեն երկու երկրների թե՛ տնտեսական, թե՛ առևտրային կապերը բոլոր ոլորտներում: Հուսով եմ՝ մոտ ապագայում լավ լուրեր կստանանք:

– Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, մեկնաբանելով հայ-իրանական երկաթուղու վերաբերյալ հարցը, արդեն երկրորդ անգամ ասում է, որ Իրանից մասնագետներ պետք է գան Հայաստան քննարկելու, ուսումնասիրելու հարցը, բայց մենք հասկանում ենք, որ երկաթուղու կառուցումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, որի հնարավորությունն այսօր չկա: Ի՞նչ կասեք այս խնդրի մասին:

Որքան տեղյակ եմ, այս նախագիծն առայժմ ուսումնասիրության փուլում է, ճիշտ է՝ շատ ծախսեր է պահանջելու, բայց առայժմ ուսումնասիրում են, փորձում են ֆինանսավորողներ գտնել: Բիզնես ծրագիրը դեռ ամբողջությամբ կազմված չէ, այդ պատճառով չեմ կարող ասել՝ եկամուտ կունենա՞, թե՞ ոչ: Բայց վստահեցնում եմ, որ ուսումնասիրվում է և գործն առաջ է գնում: Այնպես չէ, որ գործը կանգնել է:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանն ու Իրանը օգտագործո՞ւմ են տնտեսական հարաբերությունների զարգացման ողջ ներո՞ւժը: Եթե ոչ, ապա որոնք են խոչընդոտները:

Իհարկե ոչ, ողջ ներուժը չի օգտագործվում: Խոչընդոտները հիմնականում օրենքներն են. կան օրենքներ, որոնք պետք է փոփոխվեն, կան բաներ, որ պետք է վերանայվեն: Սա է խոչընդոտում ողջ ներուժն օգտագործելու համար: Օրինակ, կան մաքսային, հարկային օրենքներ, որոնք սահմանափակում են արտահանողի կամ ներմուծողի հնարավորությունները: Եթե դրանք ավելի պարզեցվեն, ավելի հեշտ կլինի արտահանումը Իրանից Հայաստան կամ ներմուծումը Հայաստանից Իրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում