Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Աբսուրդ՝ մենաշնորհի դիմաց

Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում ֆորմալ մենաշնորհներ չկան առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներում: Փաստորեն, կառավարությունը երեք շաբաթ շարունակ ուսումնասիրում էր այն, ինչը պարզելու համար երևի թե երեք րոպեն էլ բավարար էր:

Իսկ ով է ասում, որ Հայաստանում ֆորմալ մեաշնորհներ կան: Կան, իհարկե, մի քանի ոլորտում, օրինակ՝ գազի, օրինակ՝ էլցանցերն են մոնոպոլիա, բայց դրանք կարգավորվում են պետականորեն, գները սահմանում է պետությունը: Այլ հարց է, թե ինչպես կամ իրականում ինչքանով է պետությունը սահմանում, սակայն ֆորմալ առումով այդպես է:

Ապրանքային շուկաներում ֆորմալ մենաշնորհ չկա, և այդ մասին որևէ մեկը կառավարությանը որևէ դիտողություն չի էլ արել: Հակառակը՝ հասարակությունն ուզում է, որ Հայաստանում ֆորմալ առումով ազատական տնտեսությունը իրականում էլ դառնա այդպիսին, որ տնտեսական մրցակցությունը չլինի ֆորմալ հասկացություն, որ ֆորմալ հասկացություն չլինի անկախ դատական համակարգը, ֆորմալ չլինի բիզնեսի և իշխանության տարանջատվածությունը: Սրանք են Հայաստանում զուտ ֆորմալությունները, իսկ ֆորմալ մենաշնորհի մասին ոչ ոք ոչինչ չի ասել:

Եվ ուրեմն՝ կառավարութունը երեք շաբաթ ուսումնասիրում է այն, ինչը բոլորը առանց այդ էլ ճանաչում են, ընդունում են առանց ուսումնասիրության: Այո՛, ֆորմալ մենաշնորհներ շաքարավազի, բանանի, բենզինի և այլ շուկաներում գոյություն չունեն, սակայն իրականում այդ ոլորտները հստակ քվոտավորված ու բաժանված են, կամ տնօրինվում են մեկ սուբյեկտի կողմից: Մյուս կողմից՝ հայտարարելով, որ ֆորմալ մենաշնորհներ չկան, Հայաստանի կառավարությունը, փաստորեն, ակամա խոստովանել է, որ կան ոչ ֆորմալ մենաշնորհներ: Հակառակ դեպքում, ինչու շեշտել, որ ֆորմալ՝ չկան:

Կնշանակի, որ կան ոչ ֆորմալ, եթե կառավարությունը չի ասում, որ չկան, ասում է, որ ֆորմալ չկան: Երևի ֆորմալ չկան, դրա համար էլ կառավարությունը քննարկելի է համարում մենաշնորհների օրինականացումը կամ այսպես ասած՝ ֆորմալացումը: Այսինքն՝ երեք շաբաթ տնտղել են, հետո պարզել, որ ֆորմալ բան չկա, հետո եկել եզրակացության, որ միգուցե հասարակությունը դժգոհ է, որ ոչ ֆորմալ մենաշնորհ կա, իսկ ֆորմալ մենաշնորհ չկա, և ուրեմն՝ պետք է ստեղծել:

Այս ամենն, իհարկե, հասարակությանը կհասցնի աբսուրդի և անհեթեթության: Իսկ գուցե դա էլ կառավարության նպատակն է, իրավիճակը վերածել աբսուրդի թատրոնի, այսինքն՝ ըստ էության կտրել գիտակցական հենքերից և հանգիստ տնօրիել աբսուրդը: Հայաստանի իշխանությունը հանուն կոռուպցիոն համակարգի կդիմի ցանկացած ժանրի, միայն թե դա հնարավորություն տա խուսափել պատասխանատվությունից ասածի և արածի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում