Friday, 10 07 2026
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

ԼՂՀ ԱԳ նախարարն ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային Ֆրանս 24 հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ:

Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքրոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը:

Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարաըը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»:

Այս երևույթի հիմնական պատասխանատուն հայաստանյան հանցավոր վարչախումբն է, որն իր կառավարումը երկարաձգելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բարեհաճությունն ստանալու նպատակով պատրաստ է նույնիսկ բացահայտ կերպով ուրանալու ազգային շահը:

Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին զգոնության կոչ է անում և զգուշացնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այլև հայկական պետականությունն առհասարակ:

Նման անփառունակ հեռանկարից խուսափելու համար Նախախորհրդարանը մեր ժողովրդին հորդորում է օր առաջ համախմբվել ու միանալ ազգային-ազատագրական պայքարին, ինչի շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք հաղթահարել օտար ուժերից նորգաղութային կախյալությունը և ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը, այլև կառուցել հզոր ու ինքնիշխան հայկական պետություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում