Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Նիկա Ձիմցեիշվիլին դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման:
Արդարադատությունից խուսափող Նիկոլոզա Ձիմցեիշվիլին այժմ մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, մասնավորապես՝ Luckoil Georgia ընկերության 54 հազար լիտր դիզելային վառելանյութի կտրոնները վատնելու մեջ:
Ձիմցեիշվիլին նաև 2 տարի 3 ամսով զրկվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ հաղորդում է Trend-ը:










































