Tuesday, 14 07 2026
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մինսկի խումբը պետք է ներդնի ԼՂ հակամարտող երկրներում ատելախոսության հետաքննության մեխանիզմ

Ստեփանակերտի Մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկելով լրատվամիջոցների դեպքում ևս անցկացնել մշտադիտարկում և ներդնել ատելախոսության հետաքննության մեխանիզմներ, որի իրականացման համար նա ոչ մի բարդություն չի տեսնում:

«Կան համապատասխան լրագրողական կազմակերպություններ հակամարտության երեք կողմերում էլ՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում, որոնք տարիներ շարունակ մշտադիտարկում են անցկացնում: Այնպես որ՝ տեխնիկական առումով որևէ խնդիր չեմ տեսնում, կա, բնականաբար, քաղաքական կամքի հարց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պարոն Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը թեև սպասում է, որ առարկություններ կլինեն Ադրբեջանի կողմից, սակայն միանգամայն իրատեսական է համարում գաղափարը, քանի որ նրա խոսքով՝ այդ մշտադիտարկումը կարող են իրականացնել լրագրողական անկախ կազմակերպությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. «Ի տարբերություն շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման՝ այստեղ պաշտոնական համաձայնության կարիք չկա»:

Ինչպես նկատեց ԼՂ Մամուլի ակումբի նախագահը, լրատվամիջոցների մշտադիտարկմանը որևէ կողմի անհամաձայնությունը շատ դժվար է, քանզի այդ կողմը ստիպված կլինի բացատրել, թե ինչու է թշնամություն սերմանում, զբաղվում ատելախոսությամբ, ուստի նա կարևորեց, որ այս առաջարկը հավանության արժանանա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում