Friday, 10 07 2026
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

«Քաղաքապետն ու համայնքների ղեկավարներն ունեն անհարկի մեծացված ապարատ և բարձր աշխատավարձեր»

Շաբաթ օրը Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ էր գումարվել: Ի թիվս այլ հարցերի՝ մայրաքաղաքի ավագանին, չնայած «Բարև Երևան» խմբակցության անհամաձայնությանը և ավագանու կազմում ծավալված թեժ քննարկումներին, որոշակի տարաձայնություններին, հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատավարձերի չափերի վերաբերյալ ներկայացված նախագիծը: Այսպիսով, ավագանին, փաստորեն, որոշել է շուրջ 100 000 դրամով ավելացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավար կազմի աշխատավարձերի չափերը: Օրինակ, եթե Երևանի քաղաքապետը 2009 թվականից մինչ օրս ստանում էր ամսական 400 000 դրամ աշխատավարձ, ապա այսուհետ ստանալու է 500 000: Առաջին տեղակալը կստանա 416 000, տեղակալները՝ 385 000-ական դրամ, նույնքան աշխատավարձ կստանա նաև գլխավոր ճարտարապետը, ով նախկինում 220 000 դրամ էր ստանում: Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձը հասցվել է 301 000-ի՝ նախկին 220 000-ի փոխարեն, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը 270 000-ից բարձրացվել է 348 000 դրամի, իսկ նրանց տեղակալներինը՝ 220 000-ից՝ 301 000 դրամի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, թե այդ օրն ինչն էր հարուցել «Բարև Երևան»-ի դժգոհությունը: Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ունեն անհարկի մեծ վարչական ապարատ, որը արհեստականորեն մեծացրել են հենց իրենք, որի արդյունքում էլ այդ հավելյալ ծախսերի բեռն ընկնում է երևանցու վրա: նա նշեց, որ չի կարող ասել, թե նշանակված աշխատավարձերը բավարա՞ր են ապրելու համար:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում բոլորի աշխատավարձերը պետք է բարձր լինեն, բայց քանի դեռ իշխող կուսակցությունը ՀՀ սովորական քաղաքացու աշխատավարձը չի բարձրացրել, իրավունք չունի իր կուսակցական անդամների աշխատավարձերը տեղը տեղին նկարի, ինչպես որ դա արել է այդ աշխատակազմերի պարագայում, իսկ ես կասկած չունեմ, որ աշխատակազմերի աշխատողների զգալի մասը հենց Հանրապետական կուսակցության անդամներ են: Եթե Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ 45 000 դրամով հնարավոր է ապրել, այդ դեպքում թող բարի լինի քաղաքապետի գործավարի աշխատավարձը չդարձնի 385 հազար դրամ, վարչության պետերի աշխատավարձերը՝ 315 հազար և այդպես շարունակ: Այսինքն՝ աննորմալ վիճակում ենք և իրենք, փաստացի, իրենց աշխատավարձերով ապացուցում են, որ հնարավոր չէ ապրել ավելի ցածր աշխատավարձերով, բայց նաև փոխանակ ժողովրդի աշխատավարձերը բարձրացնելու, բարձրացնում են սեփական աշխատավարձերը»,- նման տեսակետ հայտնեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ աննպատակահարմար է նման աշխատավարձեր սահմանելը և այդպիսի աշխատողներ պահելը, հետևաբար պետք է կրճատել:

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ նիստն արտահերթ էր, այդ հարցը խմբակցության ներսում քննարկելու հնարավորություն չեն ունեցել, սակայն ընդգծեց, որ ցանկացած ժամանակահատվածում հնարավորություն կունենան առաջարկներ ներկայացնել այդ հաստիքացուցակներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ուստի, Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում «Բարև Երևան» դաշինքը լրջորեն կուսումնասիրի այդ բոլոր պաշտոնները և դրանց նպատակահարմարությունը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում