Friday, 07 06 2024
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ

Ստի ու կեղծիքի պատռված դիմակը

Օրերս հրապարակվել են Եվրամիության հարևանության բարոմետրի տվյալները Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ, ըստ որի՝ հայաստանցիների մեծամասնությունը դրական է վերաբերվում Եվրամիության հետ հարաբերությանը: Հարցվածների մեծ մասն այդ հարաբերությունը համարում է անվտանգության ու կայունության տարածաշրջանային գրավական, իսկ 53 տոկոսն էլ կարծում է, որ Եվրամիության հետ հարաբերությունը կնպաստի աղքատության կրճատմանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ վերպետական կառույցներից Հայաստանի քաղաքացիները ամենից շատ վստահում են ՄԱԿ-ին, երկու տոկոսով պակաս Եվրամիությանը, իսկ ավելի քիչ՝ ՆԱՏՕ-ին: Ահա այսպիսի պատկեր Եվրամիության հարևանության բարոմետրի տվյալներով: Ակնհայտ է, որ այս տվյալները էական հակասության մեջ են մի շարք այլ կազմակերպությունների ներկայացրած հարցումների հետ, որոնցում հայաստանցիների համար «ամենա-ամենա»-ն Ռուսաստանն ու Եվրասիական միությունն են: Ընդ որում՝ Հայաստանի քաղաքական ուժերը և իշխանությունն էլ պարբերաբար հղում էին անում այդ հարցումներին, երկիրը եվրասիական ճահիճ մտցնելու իրենց քայլերն արդարացնելու համար:

ԵՏՄ-ին անդամակցումից մեկ տարի և մի քիչ ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանը բոլոր առումներով զգում և ականատես է լինում այն ստին և դրա հետևանքներին, որ մատուցվել է հանրության անվան տակ: Դժբախտաբար, այդ հետևանքների շարքում էին նաև մարդկային կորուստները, որոնք ունեցանք Ադրբեջանի հարաճուն ագրեսիայի տարբեր դրսևորումների և ի վերջո քառօրյա պատերազմական գրոհի հետևանքով:

Այսօր Հայաստանի առաջ կանգնած է այդ իրավիճակը էական, բեկումնային փոփոխության ենթարկելու խնդիր, ինչը պահանջում է արտաքին հարաբերությունների արագ վերանայում, հիմնարար վերանայում կամ պարզ ասած՝ ստի վրա հիմնված արտաքին պետական քաղաքականության արմատական բեկում և Հայաստանի շահերի ու անվտանգության իրական սպասարկում: Դա նշանակում է իրական հարաբերություն թե´ սեփական հասարակության հետ, թե´ այդ հասարակության իրական կարծիքի վրա հիմնված հարաբերություն միջազգային քաղաքականության կենտրոնների, սուբյեկտների հետ: Դա է պահանջում Հայաստանի ինքնիշխան շահն ու հրամայականը, դա է պահանջում նոր պատերազմին ավելի պատրաստ լինելու հրամայականը, իսկ ավելի ճիշտ՝ Բաքվի մոտ նոր պատերազմի ախորժակը զսպելու հրամայականը: Իսկ որ Բաքուն ունի այդ ախորժակը, ակնհայտ էր Վիեննայի հանդիպումից հետո պայմանավորվածություններից հրաժարվելու ակտիվ կուրսից: Եվ Բաքուն շարունակելու է այդ գիծը, քանի դեռ Հայաստանը ինքնիշխան արտաքին քաղաքականության փոխարեն կշարունակի առաջնորդվել ռուսական կայսերական շահերով պարտադրված ստով ու կեղծիքով, որը մատուցվում է քաղաքականության անվան տակ:

Սա է այսօր խնդիրը, և հրապարակված սոցհարցման տվյալներից, իսկ դրանից առաջ էլ մեկ այլ կարևորագույն բաղադրիչի տեսանկյունից՝ ապրիլյան պատերազմի մոբիլիզացիոն ալիքից ակնհայտ է, որ այդ խնդիրը, ինքնիշխան քաղաքականության և դրա միջոցով միջազգային հարաբերությունների համակարգում ծանրակշիռ տեղի ու դերի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հանրային հենարանն առկա է, չնայած սոցիալ-տնտեսական աղետալի վիճակին՝ սոցիալական հենարանն առկա է, առկա է ելման կամ հենման կետը և պահանջվում է ընդամենն այդ ամենին արժանի իրական էլիտա, որն ունակ կլինի առաջնորդվել ինքնիշխանությամբ, առաջնորդվել պետական շահով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում