Thursday, 16 07 2026
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

Վտանգավոր փուլ՝ Հայաստանի համար

Սիրիայի հարցում զարգացումները ստանում են Հայաստանի համար բավական մտահոգիչ բնույթ: «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի մասին հոդվածում The Independent-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պուտինին վերջնագրի նման մի բան է ներկայացրել՝ Ռուսաստանը կա՛մ պետք է աջակցի «առանց Ասադի» գործընթացին, կա՛մ պատրաստ լինի մեկուսացման: Նախօրեին Պուտինը բավական կոշտ էր արտահայտվել նաև Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որ հաջորդել էր նրանց հանդիպմանը: Պուտինը հանդիպել է նաև Օբամայի հետ, և ըստ հայտարարությունների, որ եղել են դրանից հետո, կողմերը կարծես թե ընդհանուր հայտարարի չեն գալիս: Իսկ արևմտյան հանրույթը կարծես թե ավելի է վճռական տրամադրվում Սիրիայի հարցում:

Սա նշանակում է, որ այս խնդրի ուղղությամբ Արևմուտք-Ռուսաստան բախումը կարող է կոշտանալ, ինչը մի քանի անդրադարձներ կարող է ունենալ Հայաստանի համար: Նախ՝ Սիրիայում շարունակում են ապրել մեր տասնյակ հազար հայրենակիցները, և եթե բախումը սրվի, ապա բնական է, որ նրանք կհայտնվեն էլ ավելի մեծ վտանգի առաջ: Իսկ դա Հայաստանի համար խնդիր է, բավական լուրջ խնդիր, որի լուծումները պաշտոնական Երևանը առ այսօր չի գտել՝ բացի մի քանի օպերատիվ միջոցառումներից:

Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության կոշտացումը կարող է հանգեցնել, և անխուսափելիորեն հենց այդպես էլ կլինի, Հարավային Կովկասում նրանց շահերի բախման էլ ավելի սրացման: Հարավային Կովկասը այս տեսանկյունից բոլորովին պատահական տարածաշրջան չէ, և բանը միայն սիրիական տարածաշրջանի հարևանությունը և Իրանի հարցը չէ: Կովկասը աշխարհաքաղաքական շղթայի կարևոր օղակ է, և այդ իմաստով այն չի կարող դուրս լինել ընդհանուր տրամաբանությունից: Իսկ սիրիական խնդիրը զուտ լոկալ ռեգիոնալ հարց չէ, այլ հենց ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանության կարևոր օղակ: Եթե Հարավային Կովկասում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները սրվեն, դիմակայությունը կոշտանա, ապա սա Հայաստանի համար կլինի և՛ ներքին մարտահրավեր, և՛ արտաքին:

Անկասկած է, որ երկու կենտրոնները մեծ ազդեցություն ունեն և Ղարաբաղյան խնդրի վրա, նաև՝ Հայաստանի ներքին տնտեսական ու քաղաքական զարգացումների: Հայաստանը ներկայումս ակնհայտորեն պատրաստ չէ դիմակայել այդ ամենին, եթե տեղի ունենա սրացում և մրցակցության ու դիմակայության դինամիկայի աճ: Հայաստանի ներքին վիճակը, սոցիալական պայմանները, բնակչության բարոյահոգեբանական վիճակը, իշխանության, մեղմ ասած, անորակ համակարգը և ոչ ադեկվատ ընդդիմադիր քաղաքական ուժերը բացարձակապես հույս չեն ներշնչում, որ Հայաստանը ունակ է տիրապետել իրավիճակին և մարտահրավերներին դիմագրավել ադեկվատ քայլերով:

Այս տեսանկյունից շատ կարևոր է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Օբամայի, Օլանդի և Պուտինի հայտարարությունը, որ սպասվում է «Մեծ ութնայկի» գագաթնաժողովի շրջանակում: Այդ հայտարարության մեջ անկասկած կարտացոլվեն այն տրամադրությունները, որ գերտերություններն ունեն և՛ սիրիական, և՛ նաև տարածաշրջանային իրավիճակների առումով: Հայաստանին անհրաժեշտ կլինի տառ առ տառ ուշադրությամբ վերծանել այն՝ որևէ կարևոր բան բաց չթողնելու համար, որովհետև այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կլինի ելակետային՝ առաջիկա ամիսների զարգացումների համար:

Իսկ առաջիկա ամիսներին Հայաստանի առջև կանգնած են գերկարևոր խնդիրներ, մասնավորապես՝ եվրաինտեգրացիայի ուղղությամբ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մասով, որը բեկումնային փաստաթուղթ է լինելու Հայաստանի համար բոլոր առումներով: Եվ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև այն էապես կբարձրացնի Հայաստանի կարգավիճակը՝ որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում