Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը, ըստ նույն տեղեկությունների, թիկնապահների հետ ուտել-խմելիս է եղել Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջև վեճ է սկսվել: Հ. Կարապետյանը, ըստ նույն շրջանակների, վնասվածք է ստացել ծնոտի շրջանում և դիմել բժշկի: Վարչապետի մամուլի խոսնակ Հ. Բերբերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, բնականաբար, հերքել է տեղի ունեցածը:








































