Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, դուրս է գրվել հիվանդանոցից 12-օրյա հոսպիտալացումից ու վիրահատությունից հետո, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատին:
«Նորին մեծություն Էդինբուրգի դուքսը լքել է հիվանդանոցը երկուշաբթի առավոտյան: Նրա ինքնազգացողությունը նորմալ է»,- հաղորդել են լրագրողներին պալատի ներկայացուցիչները:
Բժիշկների հաղորդմամբ՝ 92-ամյա դուքսը կշարունակի վերականգնվել տնային պայմաններում:
Բժիշկներն ավելի վաղ նշել էին, որ վիրահատությունը հաջող է անցել ու վերականգնման պրոցեսը արագ է ընթանում:








































