Monday, 13 07 2026
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

1929թ. այս օրը ծնվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը. (պատմություն)

1929թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց աշխարհահռչակ հայ շախմատիստ, ԽՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, (1968), Վրաստանի ԽՍՀ (1945), Հայաստանի ԽՍՀ (1946-1948), Մոսկվայի (1956), ԽՍՀՄ (1959,1961, 1969, 1975), աշխարհի (1963-1966-ին` Մ. Բոտվիննիկին, 1966-1969թթ.` Բ. Սպասկուն հաղթելուց հետո) չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար: Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր:

1951թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է:

1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տ. Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

1966թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով Բ. Սպասկուն: 1969թ.շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկուն:

1971-1980թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում:

Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար:

Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տ. Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:

Մահացել է 1984թ. օգոստոսի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում