Նորվեգացի կանայք մոտ ապագայում խաղաղ ժամանակ կծառայեն բանակում՝ ենթարկվելով պարտադիր զինծառայության մասին օրենքին: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը:
Սպասվում է, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում կհաստատվի ձայների ճնշող մեծամասնությամբ՝ չնայած քվեարկության օրը դեռևս նշանակված չէ: Դրան դեմ դուրս եկած միակ խորհրդարանական ուժը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն է:
Նորվեգիայի պաշտպանության նախարարությունում ենթադրում են, որ նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2015թ.-ից: «Նորվեգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը խաղաղ ժամանակ կզինակոչի կանանց»,- ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Իսկ գերատեսչության ղեկավար Աննե Գրեթե Սթրեմ Էրիքսենը այս քայլը անվանել է «պատմական»:








































