Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

ԼՂՀ-ն ճանաչելու «դամոկլյան սուրը» Երևանը կարող է օգտագործել, եթե միջնորդները կարգի չհրավիրեն Բաքվին

Այսօր «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ սա ժեստ էր Ս. Սարգսյան – Ի. Ալիև հանդիպումից առաջ, որովհետև իշխանություններն ավելի շատ հասկացրեցին միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ միևնույն է, այդ «դամոկլյան սուրը»՝ Արցախի ճանաչման փաստաթուղթը, կարող են օգտագործել վերջնականապես, եթե միջնորդները կարգի չբերեն Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտարարեց երեք նախապայմանների մասին. ըստ քաղաքագետի՝ դրանցից երկուսը շատ կարևոր են՝ առաջինը՝ զինադադարի խախտման դեպքերի հետաքննությունն է, երկրորդը՝ հասցեական մեղադրանքներով հանդես գալը:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Վիեննայում տեղի ունենալիք հանդիպումը ՀՀ նախագահը կարող է օգտագործել Հայաստանի տեսակետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներին հայտնելու համար: Ըստ քաղաքագետի՝ սա կարևոր է, քանի որ, նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանցավոր լռության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու հետևանքն էր այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին:

«Սերժ Սարգսյանը կարող է Հայաստանի տեսակետները ներկայացնել և հայտարարել, որ եթե երեք նախապայմանները չհարգվեն և չամրապնդվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, որպես բանակցային գործընթացի շարունակման նախապայման, ապա Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից»,- նշեց Գ. Համբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում