Monday, 10 06 2024
-
09:08
Ընդդիմադիրների երթը հանգրվանել է Բաղրամյան պողոտայում. վրաններ են տեղադրվել
Երկսայր սուր․ նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների, ավելացել՝ ընտանիքներով մեկնողների թիվը
Մեքենաները բախվել են իրար, ապա՝ կայանված մեկ այլ մեքենայի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի քանի անդամներ գիշերել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Ալ-Սիսին «մատնեց» Ալիեւին
Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան
00:04
Մակրոնը լուծարում է խորհրդարանը, Ֆրանսիայում նոր ընտրություններ կանցկացվեն
«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել
23:45
«Մենք ոչ մի որոշում չենք կայացրել». Սալիվան
«Արդյո՞ք Գալստանյանին շրջապատած անձինք ասում են նրան ճշմարտությունը». Թորոսյան
Գազայում զոհերի թիվը հասել է 37 000-ի
Հաքան Ֆիդանը կմեկնի Ռուսաստան
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
22:30
Հռոմի պապը կոչ է անում ազատ արձակել Գազայի հատվածի պատանդներին
Շարժումը ոչ թե իշխանություն վերցնելու, այլ մաշելու նպատակ ունի. դիմադրողականությունն են նվազեցնում
Մեծ ճգնաժամ է և շրջադարձային պահ. Իվանիշվիլին գիտի՝ ճիշտ ճանապարհ չէ և չի նահանջում
Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է
Երևանն ասում է՝ մեր համբերության բաժակը լցվում է. սրում է խոսակցությունը և ճիշտ է անում
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի առաջնորդությամբ՝ երթ Երևանում
Բաքուն «ժանիքներ է ցուցադրում». Մոսկվայի հետ դիմակայությու՞ն, թե՞ խարդավանքի ծրագրավորում
Գալստանյանի հանրահավաքը. կադրեր վերևից՝ 20:00-ի դրությամբ
Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ Բուչա կատարած այցից հետո․ Զախարովա
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են
19:15
Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում
19:00
ԱՄՆ-ն և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը

Ինչպե՞ս հարստացավ Հովիկ Աբրահամյանը. մամուլ

«Ժողովուրդ»-ը հարցազրույց է հրապարակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետի «օֆշորային սկանդալը», Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսերն» ուղարկվեցին դատախազություն՝ քննության, այնտեղից էլ՝ ոստիկանության թաղային քննիչներին, և չկա բացահայտում: Ինչո՞ւ իշխանության վերին օղակներում չկա այդ պատասխանատվությունը:

-Համաձայն եմ Ձեզ հետ, եթե մենք վերևից չհովանավորենք, սրան-նրան չմիջնորդենք, նման բաներ չեն լինի: Դրա համար մեզանից պետք է սկսենք: Ես ազնվորեն, անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ վարչապետը կարող է տենց միամիտ քայլ անի, ինչ-որ օֆշորում հաշիվ բացի:

-Հաշիվ բացելը միամտությո՞ւն է:

-Այո, իհարկե, որովհետև ինքն այդ գործի գիտակն է. ԿԲ-ի նախագահ է եղել, ֆինանսական կառույցներում աշխատել է: Բայց սպասենք պատկան մարմինների հիմնավորմանը: Ինքը ԱԺ-ի՝ թիվ մեկ ամբիոնից հերքեց՝ ասելով, թե հնարավոր է, որ մարդ որևէ մեկի փոխարեն բացի հաշիվ:

-Հա, գուցե բացի հաշիվ, բայց այդքան գումար որևէ մեկը որևէ մեկին պարզապես կփոխանցի՞:

-Բայց ոնց որ ասաց՝ գումարները չի փոխանցել: Իհարկե, եթե հաշիվը բացելուց հետո գումար է գալիս, ուրեմն ինչ-որ տեղ պայմանավորվածություն պետք է լինի: Բայց այդ գումար գալու փաստը դեռ չի ապացուցվել: Իմ կարծիքով՝ պետք է նման քայլերին վերջ տրվի:

-Պարոն Աբրահամյան, բայց Դուք ևս մեղադրանքներից չեք կարող խուսափել: Դուք էլ բազում սեփականություններ ունեք՝ նաև ստվերից ու «ատկատից» գոյացած:

-Ես 2008թ. գործադիրում չեմ աշխատում: Ես որևէ կոռուպցիոն սկանդալի հետ կապ չեմ ունեցել:

-Իսկ ինչպե՞ս եք հարստացել:

-Աշխատանքի շնորհիվ: Աշխատել եմ Արտաշատի գործարանում, երբ սեփականաշնորհման գործընթաց սկսվեց, մենք սեփականաշնորհել ենք այն և այլն: Աշխատանքի, բիզնեսի արդյունքում: Պետական բյուջեի փողերը թալանելով ես չեմ զբաղվել, նման ցանկություն էլ չունեմ և նման մարդկանցից անգամ զզվում եմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում