Ամերիկյան Curalate ընկերությունը վերլուծության է ենթարկել մի քանի միլիոն պատկերներ, որոնք օգտատերերի կողմից տարվա ընթացքում ներբեռնվել են սոցիալական ցանցեր: Այդ կերպ հայտնաբերվել է համացանցում ամենահայտնի լուսանկարը:
Facebook-ում նրանով կիսվել են ավելի քան 307000 անգամ, իսկ մեկնաբանությունների թիվն անցել է 300-ից: Այդ լուսանկարում պատկերված է սովորական բանջարեղենային աղցան: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվել են կրեմով թխվածքաբլիթի և մարինացված բուլղարական պղպեղի լուսանկարները: Ամենահայտնի լուսանկարների վերլուծությունը մի քանի օրինաչափություն է ի հայտ բերել: Դրանք ուղղահայաց ուղղություն ունեն, դրանցում մարդիկ չկան, շեշտը դրվում է առարկայի, այլ ոչ թե ֆոնի վրա:








































