Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայաստան-ԵՄ ասոցացման ծրագիրն իրականացնողը երկրում օլիգարխիայի և կոռուպցիայի հովանավորն է (տեսանյութ)

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության հետ բաց սահման ունի, որը չի վերահսկվում միջազգային հանրության կողմից, այն չի վերահսկվում նույնիսկ Հայաստանի հանրության կողմից»,- այսօր Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկման շրջանակում ասել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա՝ մինչ այսօր խոսում ենք ազատ առևտրի պայմանագրի մասին, այստեղ հստակ խնդիր կա՝ այդ գործընթացները հեռացնո՞ւմ են Հայաստանը ԼՂՀ-ից, թե՞ մոտեցնում, որովհետև այստեղ կա խնդիր. կամ Եվրամիությունը պետք է փակի աչքերն այդ իրողության վրա և պետք է ընդունի, որ ինքն այսօր ստորագրում է պայմանագիր ոչ միայն ՀՀ-ի հետ, այլ նաև ԼՂ-ի չճանաչված Հանրապետության հետ, կամ էլ պետք է ինչ-որ պայմաններ դնի, որոնք պետք է իրականացվեն և ապահովեն Եվրամիության ինչ-որ ստանդարտներ: Ըստ բանախոսի՝ սա այն խնդրահարույց հարցերից մեկն է, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պայմանագրի ստորագրման ժամանակ:

«Բազմիցս ենք ներկա եղել, երբ աշխարհաքաղաքական հարցերը Հայաստանում, օրինակ՝ հայ-թուրքական պրոտոկոլները տապալվեցին, քանի որ ճիշտ չգնահատվեցին այն ուժերը, որոնք ազդեցություն ունեն այդ պրոցեսի վրա, և այստեղ ևս մենք ունենք լատենտ ուժեր, որոնք կարող են մասնակից դառնալ այս պրոցեսին»,- ասաց նա:

Երկրորդ թույլ կողմը, ըստ նրա, այս պայմանագիրը պետք է դիտարկենք թե ներքին, թե արտաքին կյանքի համատեքստում: «Ներքին կյանքի համատեքստում այս ծրագիրն իրականացնողը այն քաղաքական ուժն է, որն ինքնին հանդիսանում է օլիգարխիայի և կոռուպցիայի հովանավոր, այսինքն՝ Եվրոպայի հետ ինտեգրացիան պետք է իրականացվի այն քաղաքական ուժի միջոցով, որն իրականացնում այդ իրադրությունը Հայաստանում»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը:

Հանրության համար, նրա խոսքով, անհասկանալի է այս ամենը, քանի որ հանրությունը համարում է, որ այստեղ Եվրամիությունն է խախտում իր արժեքային համակարգը, երբ նստում է այդ քաղաքական ուժի հետ բանակցության, և այստեղ առաջանում է անվստահություն, հեգնանք առհասարակ ժողովրդավարական արժեքների նկատմամբ:

Երրորդ հանգամանքը, ըստ բանախոսի, «Արևելյան գործընկերության» ծրագիրն է, որն առհասարակ հատուկ Հայաստանի համար ներկայացված ծրագիր է, այն ներառում է վեց պետություն, սակայն մեկը՝ Բելառուսն արդեն հայտարարել է այդ ծրագրից դուրս գալու մասին, քանի որ համարում է դա Ռուսաստանի դեմ է, Ադրբեջանի դիրքորոշումը պարզ չէ, Մոլդովայինը՝ նույնպես, իսկ Ուկրաինան դարձավ Մաքսային միության անդամ:

«Չտեսնել այս խնդիրները, առնվազն ռոմանտիզմ է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում