Վրաստանի նախագահը երկրի խորհրդարանին կոչ է արել փոփոխություններ կատարել կրթության մասին օրենքում, որը նպաստում է կաշառակերությանը բուհերում և դրանց զրկում ինքնիշխանությունից:
«Այդ օրենքը մեզ 20 տարով հետ է տանում, և նրանք, ովքեր ժամանակին վտարվել են բուհերից կաշառակերության համար, կրկին վերադառնում են ղեկավար պաշտոնի»,- նախագահական նստավայրում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ բուհերի պրոֆեսորներին և դասախոսներին պարգևատրելիս:
Սաակաշվիլին ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում նրա կառավարությանը հաջողվել է կրթական համակարգը դուրս բերել կոռուպցիայի ճահճից:
Ըստ Սաակաշվիլիի՝ կրթության որակը կնվազի, քանի որ նոր կառավարությունը հրաժարվում է այնպիսի նախագծերից, ինչպիսին է Բաթումիի տեխնիկական համալսարանը, որի համար ԱՄՆ-ը պատրաստ է 200 մլն դոլար հատկացնել:






































