Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Նաիրիտ»-ը աստիճանաբար գնում է լիակատար փակման. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որ պետք է զբաղվեր «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորության քննարկմամբ և ներդրող փնտրելու գործով դադարեցրել է իր աշխատանքները։ Այդ մասին երեկ մեզ հայտնեց գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը։ Վերջինս փոխանցեց նաև, որ այդ խումբն իրականում ձևավորվել էր ընդամենը պոտենցիալ ներդրող հանդիսացող ռուսական «Ռոստեխ» ընկերության ուղարկած հարցաթերթիկը լրացնելու համար։ «Խումբը նրա համար է, որ վերագործարկման ծրագիր ներկայացներ ռուսական կողմին։ Այն գրեթե չի գործել, 2 անգամ հանդիպում է եղել, Կառավարության ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 նաիրիտցիներին ներկայացրել են պատրաստի ծրագիր և այն փոխանցել նախարարին»,– ասաց Շահվերդյանը։ Նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամներից գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այդ խումբն ընդամենը 3-4 հանդիպում անցկացրեց, եզրակացություն կազմեց, որի տակ մենք՝ «Նաիրիտի» աշխատակիցներս, չստորագրեցինք, որովհետև տարաձայնության ունեինք կազմված ծրագրի հարցում։ Այնտեղ վերագործարկման մասին ոչինչ չկար, միայն «Նաիրիտի» պատմությունն էր և վերագործարկման հնարավորության հաստատումը»։

Ստացվամ է, որ նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը հերթական քայլն էր տպավորություն ստեղծելու, թե գործարանի վերագործարկման ուղղությամբ գործ է արվում։ Եվ հերթական անգամ հստակ դարձավ, որ սա աչքկապոցի էր, ինչպես եղավ Աժ-ում ստեղծված Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ենթակայությամբ ստեղծված «Նաիրիտի» հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի դեպքում, որն աշխատանքները պիտի ամփոփեր 2015թ. սեպտեմբերին, այնինչ արդեն 2016 –ն է:

Ու չնայած «Նաիրիտի» հարցով իշխանության, Կառավարության այս հետևողական աչքկապոցիին, տեսանելի է, որ գործարանը աստիճանաբար գնում է լիակատար փակման։ Օրերս հայտնի դարձավ, որ գործարանի 460 աշխատակիցներ հուլիսի 1-ից աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում են ստացել։ Փետրվարին աշխատանքից ազատվել էին ևս 2200-ը։ Մեր տեղեկություններով այս 460 աշխատակիցների մի ահագին մասը պահակներն են, որոնց փոխարեն առաջիկայում գործարանը հսկելու է «Արմոբիլ» անվտանգության ծառայությանը։ Սա ենթադրում է, որ գործարանի «պահակությանը» հանձնվում է մեկ ընկերության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում