Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Սեյրան Օհանյանը՝ շփման գծում տիրող իրավիճակի և ՊՆ վերջին պաշտոնանկությունների մասին

Պաշտպանության նախարարությունը բանակի առջև դրված խնդիրների, հակառակորդի և սեփական ուժերի գնահատման շրջանակներում համապատասխան վերլուծություններ ու հետևություններ է անում հակառակորդի հնարավոր  գործողությունների վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի տեղաշարժին և կուտակումներին: «Իհարկե, իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել»,- նշեց Օհանյանը:

Նա վստահեցրել է, որ ԼՂ պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակով: «Պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը»,- ընդգծեց նախարարը:

Հարցին՝ նոր պատերազմ լինելո՞ւ է, Օհանյանը պատասխանել է, որ այս պահին ժամանակավոր հրադադար է:

Անդրադառնալով 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով ՌԴ-ից զենքի ձեռքբերման մասին հարցին՝ նախարարը պատասխանեց. «Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը, նախարարը պատասխանեց, որ տեղյակ չէ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց. «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում