Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են 9 կոլումբիացի գրոհայինների ձերբակալության մասին, ովքեր մահափորձ էին ծրագրում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգեսը հայտարարել է, որ կոլումբիացիները պետք է գային երկրի մայրաքաղաք Կարակաս, որտեղ կմիանային դավադիրների ևս մեկ խմբի:
Նախարարի խոսքով՝ շուտով նոր ձերբակալություններ կլինեն:








































