Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքին:
«Անհամբերությամբ եմ սպասում Ժոզեի հետ աշխատանքին: Ես 5 ու կես տարվա պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ և պատրաստվում եմ հանդես գալ մինչև վերջինիս ժամկետի ավարտը»,- Տորեսին մեջբերում է Sky Sports-ը:







































