Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է առաջխաղացում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների մասին ` Մորնինգսթարը նշել է, որ պետքարտուղարն ակտիվորեն մասնակցում է բանակցություններին և փորձում է դրանք «մեռած կետից» տեղաշարժել:
«Ջոն Քերին նախորդ շաբաթ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նա շատ հետաքրքրված է հակամարտության լուծում որոնելու գործընթացում»,- ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքերով` այս հարցն ամբողջությամբ կախված է հակամարտող կողմերից:










































