Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամենամութ էջերից է. Ուիլյամ Շաբաս

Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեl 1 Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, ով վստահ է, որ շատ թուրքեր հասկանում են, որ հայ ժողովրդի դեմ 1915 թվականին կատարվածի համար պատասխանատու է իրենց կառավարությունը:

«Դա Թուրքիայի պատմության ամենամութ էջերից մեկն է»,- ընդգծել է պրոֆեսորը: Նա նշել է, որ այսօր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր տեղյակ են մեկ դար առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին:

«Սակայն որոշ երկրների կառավարություններ, որոնք ճնշումների են ենթարկվում Թուրքիայի կողմից և մտահոգվում են այդ երկրի հետ իրենց հարաբերությունների համար, երկմտում են, ինչը հեղինակազրկում է հենց իրենց», -փաստել է Շաբասը:

Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է, որ ճանաչվի անցյալում իրականացված ցեղասպանությունը: «Եթե քաղաքական մտահոգությունները երանգներ են տալիս պատմական դեպքերի ընկալումներին, ապա կա մտահոգություն, որ դրանք նմանօրինակ ազդեցություն կունենան նաև ներկայում իրականացվող կոտորածների նկատմամբ: Սա է իրական մտահոգության առիթը»,- ասել է պրոֆեսորը:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև հաշտեցման հնարավորությանը՝ Շաբասն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է ընդհանուր պատմության համատեղ ընկալում: «Դա ենթադրում է, որ պետք է ճանաչվեն այն սարսափելի հանցագործությունները, որոնք մեկ դար առաջ տեղի են ունեցել հայերի նկատմամբ»,- նշեց գիտնականը: Նա առաջարկեց հայերի հետ կատարվածին տալ «մարդկության դեմ իրականացված հանցագործություն» որակավորումը՝ նշելով, որ գուցե այդ դեպքում Թուրքիայի համար ավելի հեշտ լինի առերեսվել կատարվածի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում