Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել

Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես և ՕԵԿ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձևավորված 4+4+4 ձևաչափի բանակցություններն ավարտվեցին: Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից միասնականորեն առաջ քաշած խնդիրների լուծումը, որոնք միջազգային հանրության կողմից, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների (մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցներում բազմիցս նշվել են, որպես ընտրական համակարգի արատներ, ըստ էության, մերժվեց իշխանությունների կողմից:

Մենք՝ բանակցային ձևաչափի մասնակիցներս, հայտարարում ենք.

-Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք Ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության և ժողովրդի միջև առկա անջրպետը:

-Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են: Սրա վառ ապացույցն են ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները: Առավել ակնառու կերպով դրանք դրսևորվեցին Հրազդանի և Թալինի քաղաքապետերի ընտրություններում:

-Մենք շարունակելու ենք Ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարևորագույն միջոց:

Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում: Իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը ներքին կյանքում և մասնավորապես ընտրական համակարգում արմատական բարեփոխումներն են և ընտրակեղծարարության համակարգի իսպառ կազմալուծումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում