Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է

Քառօրյա պատերազմից հետո ռազմական ագրեսիայի վտանգը Ադրբեջանի կողմից պահպանվում է, բայց Հայաստանի, այսպես կոչված, «դաշնակից» Ռուսաստանի քաղաքականությունն այսօր ավելի վտանգավոր է Հայաստանի համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է»:

Քաղաքագետը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը, թե առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ռուսաստանը հասկացնում է թե՛ Մինսկի խմբին և թե՛ հակամարտող կողմերին, որ ինքն է պատասխանատու բանակցային գործընթացի համար»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի հայտարարությունը, թե առաջիկա օրերին սկսվելու են «ինտենսիվ բանակցություններ» ղարաբաղյան հարցով: Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ այդ գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն այդ հարցով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:

– Սա Մոսկվայի հերթական քայլն է՝ Ռուսաստանի դիվանագիտական նախաձեռնության արդյունքում Մոսկվայում ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Առավել հատկանշականն այն է, որ այս հայտարարությունն անում է ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն: Միայն այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականն է հայտարարում և գրեթե ողջունում է այդ նախաձեռնությունը, խորը մտահոգության տեղիք է տալիս: Շատ մեծ վտանգ կա, որ Ռուսաստանն այժմ կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ադրբեջանը ցուցադրեց իր ռազմական ագրեսիան, և այդ ռազմական վտանգը պահպանվում է, բայց Հայաստանի, այսպես կոչված, «դաշնակից» Ռուսաստանի քաղաքականությունն ու պահվածքը այսօր ավելի վտանգավոր են:

– Պուտինի այս նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներո՞ւմ է, թե՞ սա ինչ-որ զուգահեռ գործընթաց է՝ Ռուսաստանի հովանու ներքո:

Կարծում եմ՝ բանակցությունները կլինեն Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: Ռուսաստանը զգուշավոր է գործելու՝ ներգրավելով կողմերին Մինսկի խմբի ձևաչափի միջոցով, բայց իրականում սա ավելի շատ Ռուսաստանի նախագահի դիվանագիտական նախաձեռնությունն է: Նմանատիպ նախաձեռնություններ մենք տեսել ենք նախորդ մի քանի տարիներին: Օրինակ՝ հիշում ենք 2014թ. օգոստոսյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի կամ Կազանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: Ռուսաստանը հասկացնում է թե՛ Մինսկի խմբին և թե՛ հակամարտող կողմերին, որ ինքն է պատասխանատու բանակցային գործընթացի համար:

– Կարելի՞ է եզրակացնել, որ քառօրյա պատերազմի արդյունքների գլխավոր շահառուն Ռուսաստանն էր:

Շատ առումներով միակ երկիրը, որն օգուտ քաղեց հակամարտության վերջին սրացումից, իհարկե, Ռուսաստանն է, որը չի թաքցնում, որ մտադիր է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին՝ նպաստելով լարվածության հետագա աճին և վտանգի ավելացմանը: Երկրորդ հաղթողը, դժբախտաբար, Իսրայելն է, որն իրականում ավելի շատ է շահում Ադրբեջանին սպառազինելուց: Բայց ակնհայտ է, որ այսօր ամենամեծ վտանգը Հայաստանի համար Ռուսաստանի դավաճանությունն է՝ հաշվի առնելով, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Նկատի ունեմ Լավրովի, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, որով նախատեսվում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ շրջակա տարածքներից մեկ կամ երկուսը զիջելու համար: Դրանից հետո կպարտադրվի խաղաղության գործընթաց Ռուսաստանի միջնորդությամբ: Սա չափազանց վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում