Վարշավայում լեհ խոհարարները պատրաստել են աշխարհում ամենամեծ գրիլը՝ հայտնում է ria.ru-ն: Գրիլի չափերն են՝ 5×7 մետր: Գրիլը բաղկացած է 6 առանձին մասերից, ինչի շնորհիվ կարելի է կարգավորել ջերմաստիճանը նրանցից ամեն մեկում:
Հրապարակված կադրերի համաձայն՝ խոհարարները միաժամանակ գրիլի վրա հարյուրավոր երշիկներ, նրբերշիկներ և հավի թևիկներ են պատրաստել: Կազմակերպիչների խոսքով՝ հսկայական գրիլի վրա տոննայից ավելի միս է պատրաստվել և հյուրասիրվել հաճախորդներին:









































