Ցանցահենները փորձել են խանգարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անցկացնելու «ուղիղ գիծը»։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Ցանցահեններն ակտիվորեն փորձել են կոտրել տեսազանգերի համար նախատեսված հավելվածը, սակայն այն չի խափանվել։ Դրանից բացի, հենց «ուղիղ գծի» ժամանակ հարձակումներ են կատարվել ծրագրի կայքի վրա, մեկ անգամ կարճ ժամանակով նույնիսկ հաջողվել է այն կանգնեցնել, սակայն դրա աշխատանքն արագ վերականգնել են»,- ասել է Պեսկովը։
Միջոցառումը տևել է 3 ժամ 40 րոպե՝ անցած տարվա համեմատ 16 րոպեով քիչ։ Ստացվել էր շուրջ 3 մլն հարց, Պուտինը պատասխանել էր դրանցից 80-ին։










































