Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում պարզել են, որ տղամարդկանց օգտակար է ձվի օգտագործումը: Նշվում է, որ դրա շնորհիվ 37 տոկոսով նվազում է շաքարախտի վտանգը, հայտնում է Dagens Industri-ը:
Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ շաբաթական 4 ձվի օգտագործումը երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնում է 37 տոկոսով:
Մասնագետների խոսքերով՝ ձուն յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից 98 տոկոսով: Ընդ որում, այդ փաստը վերաբերվում է միայն ջերմամշակված ձվերին: Նրանց մեջ պարունակվող խոլեստերինը կարող է օգտակար լինել տղամարդկանց սրտի համար: Նաև հայտնում են, որ ձվի օգտագործումից սիրտը դառնում է ավելի առողջ և ամուր:








































