Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին գնահատականներ տամ. Շարմազանով

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով վերջին օրերին ընթացող թեժ մարտերի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դրսևորել է որպես պետական մտածողություն ունեցող գործիչ: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը: «Մինչև այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր՝ անկախ նրանից ինձ դուր է գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, դուր չի գալիս, մենք համամիտ ենք, թե համամիտ չենք, մի բան փաստ է, որ այս ժամանակաշրջանում՝ պետության և հայրենիքի համար այս վճռական փուլում, Առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի Առաջին նախագահ և որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինքը նախկինում բազմիցս Լևոն Տեր-Պետրոսյանին համարել է քաղաքական թոշակառու, և արդյոք կտրուկ փոխե՞լ է կարծիքը, Շարմազանովը պատասխանեց. «Իմ կարծիքը կտրուկ փոխվեց կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, երևույթին եմ գնահատական տվել և՛ նախկինում, և՛ հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերում: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, նրանք իմ երկրի նախագահներն են եղել և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և’ գործող նա խագահ Սերժ Սարգսյանը»:

ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ մի օր Քոչարյանն էլ իր կարծիքը կփոխի և կարևորագույն պահերին կմիանա առաջին և երրորդ նախագահներին: «Տա Աստված, որ երկրորդ նախագահն էլ միանա իրենց, որովհետև այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձևավորելն է մեր հանրության մեջ: Ես արձագանքել եմ նաև հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, որ մի օր էլ ինքը կմտափոխվի և կմիանա համազգային միասնությանը, որովհետև այլ տարբերակ չկա: Մենք պետք է բոլորս լինենք միասնական: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց նա:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում