Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Մոգերինին կոչ է անում ԼՂ իրավիճակը վերածել խաղաղության հնարավորության. ստատուս քվոն անընդունելի է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանումն ու խաղաղ գործընթացում առաջ շարժվելը։ Մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- շեշտել է Մոգերինին:

Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է համախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը:

«Սակայն, մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքերում է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության»,- ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավվելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: Քայելրը և հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն իսկ բարդ միջավայրը, պետք է դադարեն:

Ի լրումն համանախագահների ջանքերի` մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: «Այսօր այս ջանքերն առավել կարևոր են, քան երբևէ: Հակամարտության կարգավորումը կշարունակի լինել Հայաստանի և Ադրբեջանի որպես գործընկեր երկրների հետ ԵՄ-ի երկխոսության օրակարգում: Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղին թվալ, բայց այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս-քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այս հակամարտության վտանգը: Եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ամփոփիչ կոչ է արել Մոգերինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում