Sunday, 12 07 2026
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան

Անօդաչու թռչող գանձագողերը

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ բոլոր գանձագողերը պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է դատվեն, եթե անգամ ինքն էլ է այդպիսին, ապա իրենից սկսած: Նա հայտարարել է, թե բոլոր միջոցները պետք է ուղղել բանակին, օպտիմալացնել պետական ծախսերը, կրճատել ավելորդությունները, օրինակ՝ բնակիչ չունեցող գյուղերում դպրոցներ կառուցելու համար փող հատկացնելը և այլն:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այս օրերին այնպես են բարձրաձայն նման հայտարարություններ անում, որ տպավորություն է ստեղծվում, թե այս տարիների ընթացքում Հայաստանը մսխողները ոչ թե իրենք, իրենց կուսակցությունը, այլ հասարակությունն է եղել: Այն, որ գանձագողերը պետք է դատվեն և ավելորդ ծախսերը պետք է ուղղակի բացառվեն՝ պարզագույն ճշմարտություն է, ընդ որում՝ հասարակության համար շատ վաղուցվա ճշմարտություն:

Թեև դա, իհարկե, պարզ ճշմարտություն է նաև իշխանությունների համար, պարզապես նրանք այսօր ստիպված են խոսել այդ մասին, քանի որ տեղի է ունեցել քառօրյա պատերազմ, որը, նույնիսկ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, հաղթել ենք միայն ժողովրդի ռեսուրսների հաշվին, ոչ թե տնտեսական և ռազմա-տեխնիկական արդիական հնարավորությունների: Եվ իհարկե, հիմա իշխանությունները ստիպված են խոսել, որ պետք է գողերը դատվեն, իսկ ծախսերը օպտիմալացվեն:

Պետք է խոսել, մինչև որ աղմուկը նվազի: Որովհետև եթե խնդիրը խոսելը չէ, ապա արդեն իսկ հասարակությունն ականատես կլիներ կոնկրետ քայլերի, կոնկրետ դատերի: Իսկ հիմա կան կոնկրետ հարցեր: Ինչո՞ւ մինչև հիմա չկան դատվածներ գանձագողության համար: Միայն Վազգեն Խաչիկյանն ու Մարգար Օհանյա՞նն էին Հայաստանի գանձագողերը: Իսկ որտեղի՞ց Հայաստանի պաշտոնյաներին, նրանց որդիներին հսկայական բիզնեսները, այդ թվում և՝ Վարդան Այվազյանին:

Եթե Վարդան Այվազյանը հայտարարում է ծախսերի օպտիմալացման մասին, ապա հանձնե՞լ է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի իր ծառայողական մեքենան, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության: Կոչ արե՞լ է նույնն անել խորհրդարանի հանձնաժողովների իր կուսակից կամ ոչ կուսակից մյուս նախագահներին, իր կուսակից այլ պաշտոնյաներին: Ասե՞լ է, որ տարեկան 1 միլիարդ դրամ ծառայողական ավտոմեքենաների համար վատնելու փոխարեն, դրանով կարող էին գնել մի քանի անօդաչու սարքեր կամ այլ ռազմատեխնիկա՝ մեր բանակը հագեցնելու համար:

Կոնկրետ խոսողներ Հայաստանի հասարակությանը պետք չեն, պետք են կոնկրետ գործեր, անձնական օրինակներ: Ունա՞կ է դրան Վարդան Այվազյանը, և նրա որևէ կուսակից, թե՞ ոչ: Հայկական զինուժի տասնյակ զոհերը հենց այդ խոսքերի ու ճառերի հետևանքն են, հետևանքն են այն բանի, որ իշխանություն կոչվածը ճառերից ու ճամարտակությունից բացի երկու տասնամյակ չի զբաղվել ոչնչով, չի լուծել ռազմավարական կարևորագույն հարցեր, չի պատրաստվել նոր պատերազմի, այլ ննջել է հնի դափնիների վրա:

Այդ ամենի համար իրենց կյանքով վճարեցին 7 տասնյակ լուսավոր հայորդիներ, մեկը մեկից խիզախ, մեկը մեկից նվիրյալ: Նրանք չէին խոսում, նրանք կռվում էին և կկռվեին անձնապես շատ ավելի պաշտպանված իրավիճակում, եթե Հայաստանում իշխանությունը խոսելու փոխարեն գործ աներ՝ քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում