Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Երևանում արձանագրվել և կասեցվել է ապօրինաշինության 7 դեպք

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը ապամոնտաժվել է: Զեկուցվել է նաև, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կ ողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 37 դեպք: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:

Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին` Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ այս օրերին շահագրգիռ տարբեր կողմերի մասնակցությամբ կազմակերպվել ու կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց վերջնարդյունքում կհստակեցվի նախընտրելի նախագիծն ու այն կներկայացվի հանրությանը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Նույն ժամանակահատվածում չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի մասով կազմվել է 44 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու պայքարը՝ համագործակցելով վարչական շրջանների հետ:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ ծառերի գարնանային սանիտարական էտի շրջանակներում մայրաքաղաքում էտվել է 15 հազար ծառ: Ապրիլի 9-ին կայացած համաքաղաքային ծառատունկի շրջանակներում տնկվել է 15000 ծառ և 22000 թուփ: Նշվել է, որ ծառատունկը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը, զուգահեռ կիրականացվեն նաև շաբաթօրյակներ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում շարունակվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում