Monday, 13 07 2026
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

Ռուսաստանը կցանկանար Արցախը փոխանակել Ադրբեջանի հետ

Ապրիլի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂՀ այցելության միակ շոշափելի արդյունքը դիակների փոխանակման շուրջ համաձայնությունն է և դրա իրականացումը: ԼՂՀ-ում համոզված են, որ ավելին Մինսկի խմբից ակնկալել չի կարելի, քանի որ այդ խմբի ներսում հակասությունները այնքան խորն ու արմատական են, որ այդ ֆորմատը թեև արտաքնապես գոյություն ունի, սակայն կողմերի շահերը տրամագծորեն հակառակ են:

Հատկապես ապրիլի 1-5-ը տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂՀ-ում հասունանում են հակառուսական լուրջ տրամադրություններ, և ոչ միայն քաղաքացիական բնակչության շրջանում, ով տեսավ ու հասկացավ, որ թե՛ զինվորականությունը, թե՛ խաղաղ բնակչությունը զոհվում են ռուսական զենքից արձակված կրակոցներից: Մարդիկ տեսնում են, որ ռուսական ժամանակակից կրականետերից արձակված արկերի հարվածներից հետո հնարավոր չէ գտնել զոհերի դիակները կամ իդենտիֆիկացնել, թե դրանք ում են պատկանում: Հակառուսական տրամադրությունները ավելի խորն են քաղաքական և ռազմական վերնախավում: Քաղաքական գործիչները թեև ոչ հրապարակային, սակայն խոսում են այն մասին, որ ապրիլի 1-5-ը տեղի ունեցած իրադարձությունները կարող էին ձեռնտու լինել միայն Ռուսաստանին, ով կցանկանար Ղարաբաղի միջոցով ազդեցության տակ վերցնել նաև Ադրբեջանը, և Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու միջոցով ստանալ ամբողջական Ադրբեջան ԵԱՏՄ կազմում:

Մեր զրուցակիցներն ասում են, որ Ռուսաստանի իշխանությունները կարող էին Ադրբեջանին ռազմական ընդհարման հրահրել ԼՂՀ-ի հետ, որպեսզի կարողանան իրենց խաղաղապահներին պարտադրել Ղարաբաղում: Ղարաբաղցիներն ասում են, որ իրենց հաջողվեց կասեցնել Ադրբեջանի կազմակերպած հարձակումը, և եթե ռուսները հրադադար չպարտադրեին, ապա իրենք նոր տարածքներ կգրավեին, մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերը մի քանի կիլոմետր խորացել են Ադրբեջանի տարածքում, բայց հետո հրաման են ստացել հետ գալ ելման դիրքեր:

Մեր հարցին՝ Ադրբեջանի իշխանությունները ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեին որ Ռուսաստանը զորք մտցնի ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գոտի, մեր զրուցակիցներն ասում են, որ դա կախված է նրանից, թե ինչ են պայմանվորվել Ադրբեջանն ու Ռուսաստանը: Չի բացառվում, որ Ռուսաստանը խոստացած լիներ Ադրբեջանին ԵԱՏՄ անդամակցելու դիմաց հանձնել Ղարաբաղը: Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե Ռուսաստանը ռազմական ներկայություն ունենա սահմանում, և օգնի Ադրբեջանին հետ վերցնել Արցախը: Մարդիկ հիշում են 90-ականների սկիզբը, երբ բացառապես ռուսների աջակցությամբ Ադրբեջանին հաջողվեց հայաթափել Շահումյանի շրջանը: Ղարաբաղում հնարավոր չէ գտնել մի մարդու, ով կասկածի, որ Ադրբեջանը կարող է միայնակ դիմադրել հայկական ուժերին, առավել ևս ռազմաճակատում հաջողություն ունենալ:

Իսկ որքանո՞վ է հավանական, որ ռուս-ադրբեջանական այդ ծրագիրը կարող է իրականանալ: Մեր զրուցակիներից մեկը, ով ժամանակին բավականին ակտիիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին, պատասխանելով մեր այս հարցին, ասաց. «Այն, որ այս հարձակումը կարող էր կազմակերպվել ռուս-ադրբեջանական համաձայնության արդյունքում՝ ես գնահատում եմ 70 տոկոս, և համոզված եմ, որ դրա նպատակը ռուսական, այսպես կոչված, խաղաղապահների տեղակայումն է սահմանին, այն, որ Արցախի իշխանությունները կհամաձայնվեն դրան՝ գնահատում եմ 50-50, որովհետև մեր իշխանություններն էլ են հասկանում դրա կործանարարությունը, այլ բան է՝ կկարողանան դիմադրել, թե՝ ոչ, ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա դժվար է գնահատել, թե նրանք ինչի են պատրաստ»:

Հարցին՝ հնարավո՞ր է կանխել այդ ծրագիրը, մեր զրուցակիցն ասաց. «Մենք, ըստ էության, կանխել ենք այդ ծրագիրը՝ կասեցնելով Ադրբեջանի հարձակումը և հետ շպրտելով նրանց: Ռուսները կցանկանային, որ մենք տարածք հանձնեինք, և նրանք փորձեին մեզ փրկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց մենք ցույց տվեցինք, որ ընդունակ ենք ոչ միայն ինքներս մեզ պաշտպանել և կարիք չունենք արտաքին օգնության ու փրկչի, այլ կարող ենք ավելի առաջ գնալ: Հիմա մենք պետք է պահենք այս վիճակը, և շարունակենք ցույց տալ, որ մենք պաշտպանունակության առումով ինքնաբավ ենք և Ռուսաստանի աջակցության կարիքը չունենք:

Դիտորդները կարծում են, որ թեև հիմա իրավիճակը կայունացել է, սակայն պետք է սպասել ադրեջանական կողմի նոր հարձակման, որովհետև վերը նկարագրված ծրագիրը շարունակում է մնալ ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում