Thursday, 16 07 2026
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Խաղաղապահների սահուն վայրէջքը

Ինչպես նկատելի է, ապրիլյան չորս սարսափելի օրերից հետո հաստատված հրադադարի ռեժիմում բավական սահուն կերպով օրակարգ է ներթափանցել խաղաղապահների տեղակայման խնդիրը: Համենայնդեպս հետաքրքրական է, որ հայաստանյան խորհրդարանական ուժերը նախօրեին ԱԺ ճեպազրույցների ընթացքում բավական պատրաստակամորեն են պատասխանել խաղաղապահների վերաբերյալ հարցերին, հատկապես իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը հայտարարել է, թե իրենք խաղաղապահներ չեն կանչում, բայց եթե պարտադրվեն, ապա դեմ չեն:

Այս հայտարարություններին նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելլեին», որտեղ նա ասում է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղապահներին, բայց դրանց մասին խոսք կարող է լինել համապարփակ կարգավորման դեպքում: Ըստ էության, նույն կարգի արձագանք Լեռնային Ղարաբաղից հնչեցրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Այսպիսով, ակնհայտ է, որ հայկական կողմը առնվազն բավական սահուն կերպով օրակարգ է վերցնում հարցը: Ի՞նչ նպատակով՝ այդ հարցում հնարավոր ուժգին հարվածը մեղմելու և մեղմ աստիճանակարգով ընդունելու ու չեզոքացնելո՞ւ, թե՞ հասարակությանը կամաց-կամաց նախապատրաստելու:

Պարզ է, որ հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղապահների թեման ակտիվացրել է Ռուսաստանը: Նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը գրեթե բաց տեքստով խոսել է այդ գաղափարներին վերադառնալու մասին: Արժե հիշել, որ խաղաղապահների թեման ակտիվացել էր նաև նախորդ տարի սեպտեմբերին, երբ այն քնեցնելու համար բավական ակտիվ միջամտեց Միացյալ Նահանգները: Այս անգամ արդյո՞ք Միացյալ Նահանգները նույն ակտիվությունը կդրսևորի այդ թեման մարելու համար՝ փորձելով կանխարգելել Ռուսաստանի նախաձեռնությունը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու վտանգը, ինչը ըստ էության կնշանակի ղարաբաղյան հակամարտության վերջնական անցում Ռուսաստանի միանձնյա տնօրինության տակ:

Սակայն, այս հարցերից ավելի, այսօր, իհարկե, առավել քան կարևոր է այն, թե ինչպիսի դիրքորոշում է այս հարցի վերաբերյալ ձևավորվելու հայաստանյան, այսպես ասած, հիմնական քաղաքական դաշտում և ինչ մեսիջներ են հասարակական կարծիքի ձևավորման համար ուղղելու քաղաքական ուժերը: Դատելով երեկ խորհրդարանում հնչած պատասխաններից, հայաստանյան քաղաքական դաշտում հստակ կողմնորոշվածություն այդ հարցում ունի միայն ՀԱԿ-ը, ինչը զարմանալի չէ, քանի որ այս դրույթն այս քաղաքական ուժի համար, ըստ էության, կոնցեպտուալ է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի դիրքորոշման շրջանակում, որը վաղուց գաղտնիք չէ, և որից Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այս տարիների ընթացքում: Մյուս քաղաքական ուժերի դեպքում ակնհայտ է անորոշությունը և սկզբունքային քաղաքական մոտեցումների բացակայությունը:

Մինչդեռ սա լրջագույն հարց է, որին հայաստանյան քաղաքական դաշտն ու հասարակությունը պետք է արձագանքեն ոչ թե պոստֆակտում, այլ կանխարգելիչ ռեժիմով, այսինքն՝ հստակ դիրքորոշումներ ձևավորելով, որը անկասկած իր ազդեցությունը կունենա միջազգային օրակարգի վրա: Հակառակ պարագայում հիմքեր կառաջանան կասկածելու, որ հայաստանյան քաղաքական, այսպես ասած, հիմնական առաջատար ուժերի հստակ և սկզբունքային դիրքորոշման բացակայությունը պայմանավորված է հետագայում արտաքին քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու պատեհապաշտությամբ, ինչը սկզբունքորեն դարձել է հայաստանյան քաղաքական դաշտի բնորոշ հատկանիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում