Ճապոնացի ինժեներները մշակում են իր տեսակի մեջ եզակի նախագիծ` «անտեսանելի» գնացք, որը կմիաձուլվի շրջակա աշխարհի հետ, հայտնում է Japan Times-ը: Նախագծի վրա աշխատում է ճարտարապետ Կաղույո Սեձիման իր թիմի հետ` Seibu Group ընկերության պատվերով:
Գնացքն ամբողջությամբ ծածկված կլինի կիսաանդրադարձնող մակերևույթով, որի օգնությամբ այն կդառնա աննկատելի: Նաև կփոխվի գնացքի ինտերիերը` դառնալով ավելի հարմարավետ: Գնացքի ներսն ավելի շատ կհիշեցնի հյուրանոց:








































