Friday, 10 07 2026
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Արցախում վիրավորված 121 զինվորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալում արձանագրվել է նաև մահվան դեպք

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք: ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը փաստն աննախադեպ է համարում: «Ամբողջ գործողության ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը 121 է եղել: 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 10-ը` ծանր հիվանդներ են: Մնացածները թեթև բեկորային վնասվածքներ են ստացել, կապաք ինվեն առաջիկայում: Քիչ առաջ պաշտպանության բանակից նորից վիրավոր ընդունեցինք»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կամավոր Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է անցնում 32 վիրավոր:

«Բոլորը խնդրում են վերադառնալ իրենց ծառայության վայրեր, նշում են, որ պարտավոր են վերադառնալ ծառայության»,-շեշտեց նա:

ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով` բժշկական ծառայություններն առաջին իսկ օրվանից լիարժեք աշխատանք են տարել: «Բժշկների խիզախությունն անգնահատելի է: Ունեցել ենք հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք: Դա ցավալի է, բայց միայն մեկ դեպքի արձանագրումը գերազանց աշխատանքի արդյունք է: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում»,-հավելեց նա` ընդգծելով, որ նախօրեին, երբ բժիշկներն իրենց աշխատանքն էին իրականացնում, հակառակորդը խոցել է բժշկական մեքենան:

«Միջազգային կոնվենցիայով արգելված է Կարմիր խաչով մեքենայի վրա կրակել, մարդկային զոհ չենք ունեցել, միջին բուժանձնակազմի որոշ անդամներ վիրավորումներ են ստացել»,-շեշտեց Կամավոր Խաչատրյանը:

Նա նաև հատուկ ընդգծեց, որ այս ընթացքում լուրջ համագործակցություն է եղել առողջապահության նախարարության հետ: «Ծառայության կազմակերպման ընթացքում, լինելով վստահ մեր ուժերին, մեր ռեզերվները չենք օգտագործել »,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում