Միջուկային մարտագլխիկով միջին հեռահարության հյուսիսկորեական հրթիռները կարող են հասնել Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան և Ռուսաստան՝ գրում է Daily Mail-ը։
Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի բարձրաստիճան աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, հյուսիսկորեացի ինժեներներին հաջողվել է հասնել միջուկային մարտագլխիկի զգալի փոքրացման։
«Մենք կարծում ենք, որ նրանց հաջողվել է հասնել միջուկային մարտագլխիկների փոքրացման, որպեսզի տեղադրեն դրանք միջին հեռահարության «Նոդոն» հրթիռների վրա»,- ասել է պաշտոնյան։
Նա պարզաբանել է, որ այդ այդ հրթիռները կարող են մեկ տոննա կշռող մարտագլխիկ տեղափոխել 2000 կմ հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ տեսականորեն «Նոդոնը» կարող է խոցել Հարավային Կորեան, Ճապոնիան և Ռուսաստանի ու Չինաստանի ընդարձակ տարածքներ։











































