ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում թույլ չտալ հակամարտության նոր էսկալացիա՝ ասվում է նրա հայտարարության մեջ։
«Ես կողմերին կոչ եմ անում հարգել հրադադարի համաձայնագիրը, դրսևորել զսպվածություն և թույլ չտալ նոր էսկալացիա»,- ասվում է հայտարարության մեջ։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
«Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան և գտնեն լիարժեք լուծում։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։







































