Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Այս մեկն իրավունք չունենք, մեզ ոչ ոք չի ների

Հայաստանում, Արցախում, Սփյուռքում իսկական համախմբում է ինքնապաշտպանության գաղափարի շուրջ: Անկասկած, այդ երևույթը, ինչպես ցանկացած այլ, պարունակում է ներքին բազմաթիվ շերտեր, մոտիվացիաներ: Ոմանք ազնիվ են, անկեղծ, ոմանք՝ խորամանկ, պահից օգտվող, քարոզչության առիթն օգտագործող, ինքնագովազդով զբաղվող: Իշխանությունը ունի միգուցե իր հետին հաշվարկները, որևէ մեկը՝ իր, կամ դրանք չկան: Մի խոսքով՝ ներքին հնարավոր շերտերը բազմաթիվ են և բազմաբնույթ:

Սակայն այս ամենով հանդերձ՝ կա կորիզը, առանցքը, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիների, ժողովրդի նվիրումն է սեփական հայրենիքի ու տան նկատմամբ: Թեկուզ շատ շատերը այդ ամենին մոտենում են ավելի շատ համայնքային, քան պետական մտածողության, քաղաքացիական պատասխանատվության դիրքերից, սակայն կա նվիրման փաստը կամ ինքնապաշտպանության և արժանապատվության վառ դրսևորումը, որը փաստի առաջ է կանգնեցրել բոլորին, որը ըստ էության ներկայումս ինչ-որ իմաստով սրբում է վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի քաղաքական վարքագծում թույլ տրված ամոթալի, պարզապես խայտառակ բծերը:

Եվ սա ինչ-որ իմաստով շանս է նաև այն մարդկանց համար, որոնք իշխանական և նաև՝ իշխանությունից դուրս քաղաքական կարգավիճակով մասնակցել են այդ բծերը Հայաստանի վրա գցելու, քսելու, քաշելու գործընթացին:

Ժողովուրդը ներկայումս արտաքին ագրեսիայի առիթով մաքրում է այդ բծերը, դժբախտաբար՝ դրանք մաքրվում են նաև լուսավոր, քաջ, հերոս հայ տղաների, զինվորների, հրամանատարների, կամավորների, նաև քաղաքացիական զոհերի արյունով, սակայն այսօր տեղի է ունենում ազատագրության մի ակտ, որը մեծ հաշվով դեռևս պրագմատիկ հարթության վրա ձևակերպված չէ և գտնվում է զգայական տիրույթում, սակայն անգնահատելի մի մեկնակետ է՝ ամեն ինչ մաքուր էջից սկսելու համար: Մաքուր էջ՝ ոչ թե հասարակության, ժողովրդի, այլ, այսպես կոչված, «էլիտաների» համար: Հասարակության, ժողովրդի, քաղաքացիների էջերը այդ իմաստով միշտ են եղել մաքուր:

Այսօր քաղաքացիները իրենց նվիրումով, կամավորության իրենց մղումով պատրաստակամություն են հայտնել մաքրելու նաև այս տարիների ընթացքում «էլիտայի» կեղտոտած էջերը: Հայաստանի համար սա շատ ծանր գնով տրվող, սակայն բացառիկ շանս է՝ կատարելու բոլոր առումներով անհրաժեշտ որակական բեկումն ու դառնալու իսկապես անկախ, ինքնիշխան պետականություն, որտեղ մարդն է գերագույն արժեք, որը անվտանգ է և մրցունակ իր որակական համալիր հատկանիշների շնորհիվ:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայիս դրսևորվող ժողովրդական որակները հուզական, զգայական մակարդակից, ներկայումս դրսևորվող ազատագրական գործընթացը էմոցիոնալ հարթությունից տեղափոխվեն պրագմատիկ ձևակերպումների, բանաձևման, սխեմատիկ մշակումների հարթություն, վերածվեն պետականաշինության վերամշակված հումքի: Հումք, որ առկա էր 20-25 տարի առաջ, և որը, սակայն, ենթարկվեց անխնա մսխման: Դրանից հետո, հատկապես վերջին տարիներին, կրկին եղան պահեր, երբ հնարավոր էր ամեն ինչ սկսել մաքրված էջերից, սակայն այդ պահերը բաց թողնվեցին նույն անփութությամբ, բայց մենք կասենք՝ գիտակցված շահադիտությամբ, ինչպես գլխավոր պահը՝ երկու տասնամյակ առաջ:

Այս պահը բաց թողնելու իրավունք մենք չունենք, դա մեզ ոչ ոք չի ների, դա մեզ չի ների նաև պատմությունը: Սա պետք է հիշեն «էլիտաները», որոնք ստացել են չակերտներից արժանապատվորեն ազատվելու մի վերջին շանս, և նրանք, որոնք հավակնում են լինել երբեք չչակերտավորված իրական էլիտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում