ԱՄՆ իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի ֆինանսական լրջագույն խնդիրների մասին՝ գրում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ Իրաքում և Սիրիայում վարձկանների աշխատավարձերը կրկնակի կրճատվել են, իսկ որոշ ջոկատներ ընդհանրապես դադարել են աշխատավարձ ստանալ: Ֆինանսական խնդիրները դարձել են կոնֆլիկտի պատճառ ԴԱԻՇ-ի հրամանատարների միջև, ովքեր միմյանց մեղադրում են կաշառակերության և գողության մեջ:
Նշվում է, որ ֆինանսական խնդիրների պատճառը ավիահարվածներն են ԴԱԻՇ-ի նավթարդյունահանման կառույցների և դրամական պահեստների ուղղությամբ:









































