Friday, 07 06 2024
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ

Արևմուտքն ավարտել է արարողակարգը

Ըստ ամենայնի, Արևմուտքը որոշակի թայմաութ է վերցրել Հայաստանի իշխանությանը պահանջներ ներկայացնելու գործում: Դա գուցե պայմանավորված է նրանով, որ իշխանությունը բավական աշխուժորեն սկսեց քայլեր անել այդ պահանջների կատարման ուղղությամբ, որոնք եթե ընդհանրորեն բնութագրենք, թերևս, կարելի է ասել այսպես` իրավիճակը բերել այսպես ասած «զրոյական» մեկնակետի և փորձել ամեն ինչ սկսել նորից: Ներկայումս Հայաստանում կարծես թե հենց այդ էլ տեղի է ունենում: Ընդդիմությունը վերադառնում է Ազատության հրապարակ, քաղբանտարկյալները վերադառնում են ընդդիմություն: Ստանում ենք այն վիճակը, որ կար մինչև 2008 թվականի նախագահական ընտրությունները: Ինչո՞ւ՝ ո՛չ մինչև մարտի 1-ը: Որովհետև մինչև մարտի 1-ը կար նախագահի ընտրությունը, որը թելադրել էր որոշակի արտակարգ զարգացումներ, շուրջօրյա հանրահավաքներ և այլն:
Փաստացի, Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն տեղափոխում են 2008 թվականի փետրվարի 19-ից առաջ: Եվ այստեղ կարծես թե էական է դառնում մի հանգամանք` Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը, կամ` նախագահի կարգավիճակով բացակայությունը: Ստացում է այնպիսի պատկեր, որ Հայաստանում, ըստ էության, տեղի է ունենալու այն, ինչ 2007-ի վերջին և 2008-ի սկզբին, բայց՝ առանց Ռոբերտ Քոչարյանի: Հայաստանի ներքաղաքական գործընթացները կարծես ինչ-որ աներևույթ ձեռքով հասցվում են այդ վիճակին: Եվ նկատի առնելով այն, որ այդ գործընթացների մեկնարկին Հայաստանի հանդեպ կար բավական կոշտ արևմտյան արձագանք` զեկույցների, ելույթների տեսքով, ապա ներկայումս Արևմուտքը կարծես թե բավարարված է արդյունքով և սպասում է այս փուլի ամփոփմանը: Համենայն դեպս, նկատելի էր, որ Հայաստան այցելած ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրենը Հայաստանում կարծես թե չարեց կոշտ հայտարարություններ, ինչի առիթ կամ պատճառ ցանկության կամ նպատակահարմարության դեպքում, անշուշտ, կգտնվեր:

Հատկանշական է, որ Հայաստանի մասին զեկույցը որոշել է հետաձգել նաև ԵԽ մարդու իրավունքի հանձնակատար Համմարբերգը: Ահա այդ նախանշանները թերևս վկայում են Հայաստանի հանդեպ արևմտյան թայմաութի մասին, թերևս՝ մինչև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Իսկ մարտի 1-ի մասին հայտնի զարգացումների միջոցով թերևս ջանացին «զրոյական» կետից տրվելիք մեկնարկը զերծ պահել միջամտության քոչարյանական փորձերից, որոնք անշուշտ կլինեին, իսկ գուցեև դեռ կլինեն: Բայց, ակնհայտ է, որ դրանք, անկասկած, չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին 2008-ին էին: Դա աներկբա է, այլապես Հայաստանի իշխանությանը կսպասի ճնշումների և պահանջների հաջորդ ալիքը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի առավել խիստ: Կա մտայնություն, որ արևմտյան ճնշումները Հայաստանի իշխանությունը մեծ հաշվով երբեք էլ բանի տեղ չի դրել, այլապես հիմա վաղուց արդեն Հայաստանում ժողովրդավարություն կլիներ: Թվում է, որ առաջին հայացքից դա հենց այդպես է, քանի որ Արևմուտքը Հայաստանի առաջ վաղուց է պարտավորություններ դրել և դնում, վաղուց է քննադատական մոտեցումներով հանդես գալիս: Բայց խնդիրն իրականում այն է, որ Հայաստանի իշխանությունն Արևմուտքի պահանջները կարող է մեծ հաշվով անտեսել այնքան, քանի դեռ Հայաստանին անտեսում է Արևմուտքը:

Եթե Արևմուտքը լրջորեն սկսի հետաքրքրվել Հայաստանի հարցով, ապա այդ դեպքում նույն պահանջները կունենան էապես այլ քաշ: Իսկ որ ներկայումս Հայաստանի հանդեպ արևմտյան քաղաքականությունն արդեն ամենևին էլ արարողակարգային, այսպես ասած՝ հերթապահ քաղաքականություն չէ, թերևս պայմանավորվում է ներկայումս արաբական աշխարհից դեպի Մերձավոր Արևելք ու, ամենայն հավանականությամբ, դեպի Կովկաս տեղափոխվելիք լրջագույն գործընթացով: Դա ամենևին չի նշանակում, որ այդ գործընթացը, որ մասնավորապես բնութագրվում է հուզումների դրսևորումներով, հասնելու է նաև Հայաստան: Կարող է իհարկե հասնել և այդ տեսքով, բայց նաև կարող է Հայաստանը պարզապես այդ գործընթացների ծիրում ունենալ որակապես այլ նշանակություն, ինչի համար Հայաստանում անհրաժեշտ է որակապես այլ մթնոլորտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում