Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

«Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը ընտրական տարում ծառայել է որպես ընտրակաշառք բաժանելու գործիք

Այս տարվա աշնանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պատրաստվում է առաջադրվել նաև գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Թե ինչպես և որ կուսակցության հետ է այս անգամ Սամվել Բալասանյանը մասնակցելու ընտրարշավին՝ հայտնի չէ: Գյումրու քաղաքապետի այս ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների թեկնածուները՝ համամասնական ցուցակով:

Ուշագրավն այն է, որ Սամվել Բալասանյանի հիմնադրամը նախորդ ընտրությունների ժամանակ ընտրական տարում մոտ 3 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան ոչ ընտրական տարիներին: Օրինակ՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է Գյումրու ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ, ծախսել է 31 մլն 909 հազար 472 դրամ, իսկ արդեն 2015 թվականին՝ ընդամենը 11 մլն 850 հազար դրամ: Ըստ այդմ՝ «Բալասանյան» հիմնադրամը 2012-ին 10 միլիոն դրամի հակակարկտային կայաններ է տեղադրել և շինարարություն իրականացրել Շիրակի մարզի համայնքներում:

Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ահազանգ եղավ, որ Բալասանյանի շտաբը ալեհավաքներ է բաժանում, սակայն շտաբից տեղեկացրին, որ իրենք տեղյակ չեն այդ մասին: Եվ ահա «Բալասանյան» բարեգործական հիմնադրամի հաշվետվության մեջ գրված է, որ հիմնադրամը ընտրական տարում 11.5 մլն դրամի արբանյակային ալեհավաքներ է անվճար տեղադրել Շիրակի մարզի որոշ համայնքների ազգաբնակչության բնակարաններում:

Բացի այդ՝ բարեգործական հիմնադրամը Շիրակի մարզի որոշ համայնքների ազգաբնակչությանը գարու անվճար սերմացու է տրամադրել՝ 5 մլն դրամ ընդհանուր արժեքով, թերևս հետևելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օրինակին: Սամվել Բալասանյանը նաև Շիրակի մարզի որոշ համայնքների ազգաբնակչությանը ընտրական տարում անվճար ալյուր է տրամադրել՝ ընդհանուր չորս միլիոն ութսուն հազար դրամի չափով:

Ընտրական տարում «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը նաև գովազդային պաստառներ է տպագրել ու սպասարկել՝ 779 հազար 472 դրամի չափով:

Բարեգործական հիմնադրամը ընտրական տարում 300 հազար դրամ է փոխանցել «Համազգային վստահություն» հանրային խորհրդին որպես աջակցություն, և 2013-ին «համաժողովրդական քվեարկության արդյունքում հանրային ծառայության ոլորտում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա լավագույն քաղաքապետ» անվանակարգին: «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը աջակցել է նաև «Հայ հրաշամանուկ» ծրագրին՝ 200 հազար դրամի չափով:

Ըստ այդմ՝ 2012-ին «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը ծախսել է 31 մլն 909 հազար 472 դրամ: Ուշագրավն այն է, որ այս ծրագրերը հաջորդ տարիներին չեն կրկնվել: 2015 թվականին «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամի ծախսերը շատ ավելի համեստ են եղել՝ գրեթե երեք անգամ:

Անցյալ տարի «Բալասանյան» հիմնադրամի ամենամեծ ներդրումը ուղղվել է արդեն ոչ թե Գյումրիին, այլ «Հայաստան» հիմնադրամին՝ 9 մլն 380 հազար դրամ: Հիմնադրամը 300 հազար դրամ ներդրում է կատարել Գյումրի քաղաքի կինոկենտրոնի ստեղծման համար: 400 հազար դրամ էլ տրամադրել է Գյումրի քաղաքի տեղեկատվական կենտրոնի ստեղծման համար: Քաղաքում սոցիալական ծրագրերի իրականացման համար հիմնադրամը տրամադրել է 1.5 մլն դրամ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 11 մլն 580 հազար դրամ:

Ստացվում է՝ բարեգործական հիմնադրամներն օգտագործում են որպես նախընտրական ընտրակաշառք բաժանելու գործիք՝ ակնհայտ շեղվելով բարեգործությունից և անհավասար պայմաններ ստեղծելով մրցակիցների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում