Իսպանիայի արտգործնախարարի պաշտոնակատար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն կարծում է, որ Եվրոպայում անհրաժեշտ է ստեղծել միասնական հատուկ ծառայություն, որը նման կլինի ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Նա կարծում է, որ նման կառույցի ստեղծումն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նման գերատեսչության ստեղծման դեպքում հետախուզական ծառայությունները կփոխանակվեն տվյալներով, որոնք հնարավոր կլինի օգտագործել իրական ժամանակում։
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել ռազմական ուղով և զավթել տարածքները Սիրիայում և Իրաքում։
Մարգալիոյի խոսքով՝ անհրաժեշտ է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել Եվրոպայում ապրող մուսուլմանների ինտեգրմանը հասարակություն։








































